Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 1.7 մլն․ դրամ վնասը

ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի գումար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտ ամսին «Գալիմա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթները հաղթելու արդյունքում, Դ․Հ․-ն կեղծել է նույն ՍՊ ընկերության հիմանդիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից ՀՀ ԱՍՀ նախարարության հետ կնքել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ սննդամթերքի, այդ թվում՝ 20 տոկոս յուղայնությամբ թթվասերի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր: Այնուհետև 2018թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված թթվասերի փոխարեն, դեռևս չպարզված եղանակով ձեռք է բերել անհայտ ծագման 1 կգ տարողությամբ տարաներով «Թամարա և Անի» ՍՊԸ-ի անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսական յուղ պարունակող մթերք: Ապա, չարաշահելով նշված ՊՈԱԿ-ի սննդամթերքն ընդունող հանձնաժողովի անդամների վստահությունը, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ին 1002 կգ, իսկ «Նորքի տուն-ինտերնատ»-ին 1393 կգ մատակարարելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի` համապատասխանաբար 696.390 ՀՀ դրամ և 986.135 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:

2019 թվականի փետրվարի 23-ին Դ․Հ․-ն հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։

Արդյունքում վերջինս վերականգնել է պետությանը պատճառված 1․683․000 ՀՀ դրամը վնասը՝ վարչական շրջանների դատախազություն ներկայացնելով վճարման անդորրագրերը։

Նախաքննությունը շարունակվում է:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →