Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում. փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով

Վաղը ԱԺ-ի դատին Նիկոլ Փաշինյանը ներկայացվելիք կառավարության գործունեության հնգամյա ծրագրի նախագիծը, ի տարբերություն նախորդ ծրագրի նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում ուղիղ միացման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հունիսին ներկայացրած ծրագրին տվել եմ բացասական գնահատակն եւ նշել եմ, որ դա ոչ թե ծրագիր է, այլ բաժակաճառերի եւ կենածների ժողովածու: Մեծ ցանկության դեպքում, Փաշինյանի ներկայացրած այս ծրագիրը դժվար է անվանե նույնիսկ կենածների ժողովածու: Այն ոչ այլ  ինչ է, քան Փաշինյանի ստերի եւ չիրականացրած խոստումների չիրականացման արձանագրումն է: Դատեք ինքներդ, իշխանության գալով, Փաշինյանը հայտարարում էր թռիչքային զարգացման մասին, իսկ այսօր մենք ունենք ոչ թե թռիքային զարգացում, այլ՝ անկում: Նա խոստանում էր աշխատատեղերի բացում, բայց այսօր գործարաններ են փակվում, իսկ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են եւ բռնել են արտագաղթի ճանապարհը: Նախարարությունները կրճատվում են, եւ աշխատողների մի մասն արդեն դարձել է գործազուրկ: Գործը հասել է նրան, որ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներից մեկը ցինիկաբար նշում է, որ «աշխատատեղերը կրճատվում են, որպեսզի մարդիկ նոր աշխատատեղեր գտնեն»: Փաշինյանը խոստանում էր աղքատության կտրուկ նվազում, բայց այսօր մենք չունենք աղքատության կտրուկ նվազում, նա խոստանում էր ներդրումային բում, բայց այսօր մենք չունենք ներդրումների ավելացում, նունիսկ ներդրումները պակասել են: Բոլոր ոլորտներում Փաշինյանն արձանագրել է անկում: Կախադրական փայտիկն էլ չօգնեց: Փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը»,-ասաց նա: 

Ըստ Շարմազանովի՝ գալով իշխանության Փաշինյանն ասում էր, որ չի լինելու քաղաքական հետապնդում. «Բայց անցյալ շաբաթ եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյալ  եւ դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Սա անթույլատրելի է: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միավորվում են պանթուրքիզմի եւ հահակայկականության գաղափարի շուրջ, մեր նոր իշխանությունը ձերբակալում է Արցախի հերոսներին: Փաշինյանը, մի կողմ դնելով օրենքներն ու սահամանադրական նորմերը, միանձնյա է որոշում հայկական զորախումը Սիրիա պետք է գնա,թե՝ ոչ: Նա առանց ԱԺ վավերացման Սիրիա զորախումբ է ուղարկում: Իսկ երբ հարցնում ես՝ ինչ հիմքով է դա արվել, այդ ժամանակ ավելի լավ է կառավարության ներկայացուցիչները լռեն, ինչ-որ մեկը բանավոր պայմանավորվածության մասին է խոսում, մեկը՝ ինչ-որ փաստաթղթի մասին, որը որեւէ կապ չունի ռազմաքաղաքական համագործակցության մասին… Բա ո՞ր է ԱԺ-ն, բա այդ 132 պատգամավորներն ինչի՞ են ընտրվել, եթե չեն իրականացնում իրենց սահմանադրական լիազորությունները: Ո՞ւր եք, տղաներ: Ընտրվել եք, որ գաք նստեք աթոռներին ուրախանա՞ք: Իշխանությունը բեռ է: Վերցրեք այդ բեռը, ծառայեք պետությանը: Նախկին լրագրող Փաշինյանը, որը միշտ խոսել է հրապարակայնության կարեւորության մասին, նրա իշխանության օրոք  մենք ամիս ու կես հետո նոր իմանում ենք, որ զինվոր է սպանվել: Ինչո՞ւ եք թաքցրել այդ սպանությունը եւ քաղաքական շրջանակներից, եւ ժողովրդից: Մենք ուզում ենք իմանալ՝ Փաշինյանը տեղեկացված է եղել ու հրահանգել է չասել, որպեսզի ստվեր չգցի Դուշանբեի վերելակային պայմանավորվածության վրա, թե՝ ինքը տեղեկացված չի եղել»:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →