Այսօր՝
 
  • 22:43 – Ինդիանայի բնակչին մեղադրում են Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ 
  • 22:12 – Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծմանը 
  • 22:02 – Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ 
  • 21:41 – Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան 
  • 21:22 – Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին թողնել նստավայրը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Սերգեյ Բագրատյանը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում միաձայն Հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր խոսքում նշեց. «Մեր քաղաքական քննարկումների եւ համամասնություններից ելնելով որոշում էր կայացվել, որ հանձնաժողովի փոխնախագահը պետք է ընդդիմադիր կուսակցությունից, կոնկրետ ԲՀԿ-ին է բաժին հասնում: Ես շատ ուրախ եմ, որ թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է»:

Հանձնաժողովի բոլոր 12 անդամները կողմ քվեարկեցին Բագրատյանի թեկնածությանը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ անսահման մեծ ծավալի աշխատանք կա անելու, հատկապես տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերում: «Հանրության մոտ դժգոհություններ կան համայնքների խոշորացման առումով, պետք է նոր չափորոշիչներ մշակենք, որ դժգոհություններ չունենանք, նաեւ մարզպետարանների աշխատանքը նոր չափորոշիչներով կազմակերպելու իմաստով»,-ասաց Բագրատյանը՝ կարեւորելով նաեւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի խնդիրը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →