Այսօր՝
 
  • 20:50 – «Առատաձեռն» եւս մեկ մարզպետ․ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագեւատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ձերդ գերազանցություն,
Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել մեր աջակցությունն այս կարևորագույն գործում:
Հույս ունեմ, որ մեր երկրների միջև առկա կապերը, որոնք հիմնված են ավանդական բարիդրացիական հարաբերությունների վրա, ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն:
Ձերդ գերազանցություն,
Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները»,- ասված է ուղերձում:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →