Այսօր՝
 
  • 21:23 – Հակոբ Նազարյանը դուրս է եկել ԲՀԿ–ից 
  • 19:29 – ԱԺ աշխատակազմի, պատգամավորների աշխատավարձի չափը՝ օրենքի համաձայն 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ուրցաձորը բաժանվել է մի քանի մասի․ համայնքում լարված իրավիճակ է

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում կրկին լարված վիճակ է։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խոշորացված համայնքի բնակիչները բողոքի ցույցերի միջոցով հասան նրան,որ համայնքի 19 տարվա ղեկավար ՀՀԿ-ական Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց։ Համայնքի բնակիչների խոսքով Անդրեասյանը տարիներ շարունակ թալանել է համայնքը, կոռուպցիան ու հովանավորչությունը հասել էր բարձր մակարդակի։ Այն ժամանակ բողոքի ակցիաները բավական կոշտ մեթոդներով էին տեղի ունենում։ Բնակիչները փակել էին միջպետական նշանակության ավտոճանապարհը, կաթվածահար արել երթևեկությունը։

Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հրապարակային հրաժարականից հետո նշանակվեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որին ևս բնակիչները մեծ սիրով չընդունեցին։ Այժմ կրկին լարվել է իրավիճակը համայնքում։

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանին, ով Կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի նախկին համակարգող Մանուկ Մանուկյանի մորեղբոր որդին է։ Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց չեն ընդունում ժամանակավոր պաշտոնակատարին, քանի որ կարծում են նա չի կարողանա լուծել համայնքի խնդիրները։

Բացի դա, գյուղացիները կարծում են, որ իրենց միջոցով փորձ է արվում Գևորգ Ավետիսյանին ժամանակավոր պաշտոնակատարից դարձնել համայնքի ղեկավար, ինչը բնակիչները չեն ցանկանում, այդ իսկ պատճառով հիմա լարվածություն է առաջացել։

Գյուղացիների խոսքով՝ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելուց նպատակ է եղել իրենց նախկին գյուղապետ Վարդան Կարապետյանին վերադարձնել պաշտոնին, սակայն, հետո հասկացել են, որ դա խաղ է ու հենց Գևորգին են ցանկանում համայնքի ղեկավար դարձնել։

Նշենք, որ Վարդան Կարապետյանը 1990-1998 թվականներին եղել է Ուրցաձոր համայնքի ղեկավար, այնուհետև մեկնել է Ռուսաստանի դաշնություն։ Ի դեպ հենց ցույցերի ժամական բնակիչները մեկ մարդու նման ցանկություն ունեին համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնել Վարդան Կարապետյանին, սակայն, վերջինս լինելով ՌԴ քաղաքացի չի կարող լինել համայնքի ղեկավար, օրենքը թույլ չի տալիս։ Համայնքի բնակիչների խոսքով՝ Վարդան Կարապետյանին գյուղում հարգում են, ընդունում խոսքը, պատերազմով անցած մարդ է, ասում են։ Գյուղացիները նշում են՝ եթե նախկինում գյուղը բաժանվել էր երկու մասի, հիմա բաժանվել է մի քանի մասի։

Ինչևէ։ Փետրվարի 17-ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Թեկնածուները քիչ չեն։ Նախնական տվյալներով՝ առաջադրվելու է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, նախկին ղեկավար ՀՀԿ-ական Ռաֆիկ Անդրեասյանը, Մխիթարյան Արթուրը, Մխիթարյան Անդրանիկը, Կարապետյան Անդրանիկը, Արզումանյան Անդրանիկը։ Վերջինս 90-ականներին համայնքի ղեկավար Վարդան Կարապետյանի հետ է աշխատել, այնուհետև աշխատել է հարկային մարմնում, Արարատ քաղաքի Արդշինինվեստ բանկում։ Բնակիչների խոսքով՝ իրենց նպատակը հիմա այն է, որ Ռաֆիկ Անդրեասյանը կրկին չընտրվի։ Մեր հարցմանը, թե ո՞ւմ եք տեսնում համայնքի ղեկավարի պաշտոնում, նրանք նախապատվությունը տվեցին Արզումանյան Անդրանիկին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս գյուղում հարգված, սիրված մարդ է, դեռևս 90-ականներից գյուղի կառավարման գործում ունեցել է իր ներդրումը։ Այսպիսով, Ուրցաձոր համյանքում առաջիկայում սպասվում են հետաքրքիր ու սկանդալային զարգացումներ, ինչպես ասում են գյուղացիները։



скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →