Այսօր՝
 
  • 19:29 – ԱԺ աշխատակազմի, պատգամավորների աշխատավարձի չափը՝ օրենքի համաձայն 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
  • 09:58 – Այս տարի շատ ավելի ծանրաբեռնված են աշխատել.Արմավիրի մարզպետը՝ պարգեւատրումների մասին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Քննարկվում է իմ թեկնածությունը որպես Տավուշի մարզպետ. Հայկ Չոբանյան

Քննարկվում է իմ թեկնածությունը որպես Տավուշի մարզպետ, առաջիկա շաբաթվա ընթացքում պաշտոնապես այդ մասին կհայտարարվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Չոբանյանը։

«Առաջիկա 1 շաբաթում նախատեսվում է կառավարության կազմի ներկայացումը եւ այդ ընթացքում կլինի նաեւ մարզպետերի ներկայացումը, սպասենք  պաշտոնական ընթացքին, սակայն քննարկումները կան եւ այդ քննարկումները հենց այնպես չի լինում»,– ասաց Հայկ Չոբանյանը։

Չոբանյանը նշեց, որ վերջին տարիներին տարբեր ծրագրերով առնչվել է մարզի հետ եւ ծանոթ է մարզի խնդիրներին։

«Միշտ կապված եմ եղել մարզի հետ, անկախ նրանից, որ վերջին տարիներին իմ բնակվայրը Երեւանն է եղել, տարբեր ծրագրերի շրջանակում առնչվել եմ մարզի եւ տնտեսական խնդիրներին, եւ պաշտպանության զարգացման խնդիրներին։ Ես համարում եմ, որ ստրատեգիական առումով, ինքը Հայաստանում համար մեկ տարածաշրջանն է»,– ասաց Չոբանյանը։

Հայկ Չոբանյանը նշեց, որ պաշտոնական առաջարկից հետո ինքն անպայման  կհամաձայնի, քանի որ Տավուշն իր հայրենիքն է, իր ծննդավայրը. «Ես բոլոր թելերով ոչ միայն կապված եմ, այլեւ ինձ համար պատիվ կլինի իմ ժողովրդին ծառայելը»։

Նշենք, որ Հայկ Չոբանյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Տավուշի մարզում եւ ստացել է 5600 ձայն։

Տավուշի նբախկին մարզպետ Վահե Ղալումյանն էլ պատգամավորական մանդատ է վերցրել եւ հրաժարականի դիմում ներկայացրել։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →