Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Մարուքյան․ Փաստաբանի վրա թքելը, հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը…

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի են և պետք է ստանան խստագույն իրավական գնահատական։ Իրավական պետություն կառուցելուն ձգտող հասարակությունում փաստաբանը պետք է լինի հարգված և պաշտպանված ու անխոչընդոտ իրագործի անձին պաշտպանելու իր իրավապաշտպան առաքելությունը։

Ուսումնասիրելով ՀՀ գործող քրեական օրենսգիրքը՝ հայտնաբերեցինք, որ մինչ այժմ պատշաճ քրեականացման չի արժանացել փաստաբանի նկատմամբ կատարվող նմանօրինակ ոտնձգությունը։ Մասնավորապես, համաձայն 332(3) հոդվածի 2-րդ մասի՝ փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով: Այսինքն,
– մի կողմից, տվյալ հոդվածով պատժելի է բացառապես սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, այն դեպքում, երբ դատախազի մասով երաշխիքները շատ ավելի բարձր են (332-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմ),

– մյուս կողմից, քննարկվող հոդվածի սանկցիան չափազանց մեղմ է՝ արարքի հանրային վտանգավորությանը համեմատ։

Այսպիսով, Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեությանը ապօրինի միջամտելու, նրան կամ նրա մերձավորներին սպառնալու, վիրավորելու կամ ցանկացած այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →