Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Արա Բաբլոյանը կվերադառնա առողջապահության ոլորտ, սակայն պատրաստ է իր փորձը փոխանցել նոր խորհրդարանին

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ հաջորդ նախագահին խորհուրդ է տալիս խորհրդարանի գործունեությունը շարունակելու համար ավելի լավ ու նոր հնարավորություններ գտնել: Բաբլոյանը թեև վերադառնում է առողջապահության ոլորտ, սակայն հետևելու է զարգացումներին: Բաբլոյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կարծում եմ, որ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահության ոլորտ, անեմ այն, ինչ, որ շատ լավ եմ անում: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Ես միշտ հանդես եմ եկել որպես մի մարդ, որը իր 70 տարվա ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը, նաև ծրագրերի զարգացմանը: Դրա համար ես անտարբեր չեմ այն ամեն ինչին, ինչ պետք է տեղի ունենա»,-ասաց Բաբլոյանը:

Նա հույս հայտնեց, որ պետք է էլ ավելի շատ զարգացումներ տեղի ունենան: Նա շեշտեց, որ հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը և կանի այն, ինչ իրենից կախված է: «Պատրաստ եմ իր փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում այլևս չեմ լինի պետական պաշտոնյա»-շեշտեց Բաբլոյանը:

Նա նշեց, որ պետք է շարունակականություն ունի: Բաբլոյանը ԱԺ նոր նախագահին խորհուրդ տվեց գուցե նույնիսկ էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել՝ շարունակելու խորհրդարանի գործունեությունը: «Կարծում եմ, որ մենք որոշակի ձեռագիր թողեցինք: Ամեն դեպքում 6-րդ գումարման ԱԺ-ն ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցումները, որոնք մենք արդեն ամրագրել էինք»,-ասաց Բաբլոյանն ու կարևորեց, որ դա ունենա իր շարունակականությունը:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված են լինելու «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Արա Բաբլոյանը 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել 2017թ-ի մայիսին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →