Այսօր՝
 
  • 16:49 – Նախարարներից առավել շատ ձայն ստացել է Ֆելիքս Ցոլակյանը. Նրան հաջորդում են Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը 
  • 13:20 – Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ–ական քաղաքապետի հրաժարականի դիմումը 
  • 13:21 – Ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը ՀՀ քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում. Արա Բաբլոյան 
  • 10:00 – 132 պատգամավոր 101-ի փոխարեն՝ մի քիչ շատ չէ՞․ Լուսինե Հարոյան 
  • 23:03 – ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն տնտեսական հեղափոխություն է խոստանում

 EuroLur.com-ի   զրուցակիցը  «Իմ քայլը» դաշինքի Գեւորգ Պապոյանն է։

-Պարոն Պապոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս եք, մասնավոր ընկերություններում փոխտնօրեն եք աշխատում, ինչու որոշեցիք մտնել այս պայքարի մեջ, ինչու որոշեցիք դառնալ ԱԺ պատգամավոր։

- Այո մտել եմ պայքարի մեջ, քանի որ շատ լավ գիտեմ մեր տնտեսությունը, գիտեմ՝ ինչ խնդիրներ ունեն մեր գործարարները, մեր բնակչությունը։ Այս քաղաքական ուժի մեջ ես տեսա այդ խնդիրներին լուծում տալու քաղաքական կամք։ Սա առաջին պատճառն էր, որ գիտությունից, մանկավարժությունից եւ մասնավոր բիզնեսում աշխատանքից որոշեցի տեղափոխվել պետական համակարգ, մասնավորապես ԱԺ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Նշեմ, որ առաջադրվել եմ Շենգավիթի տարածքային գրասենյակի ակտիվի կողմից։ Կուսակցությունն ակտիվին առաջարկել է թեկնածություն առաջարկել։ Այդ տրամաբանությամբ անցկացվել է որոշակի քվեարկություն։

Դրա արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ ակտիվն իմ թեկնածությունն է առաջադրել կուսակցության վարչությանը որպես ԱԺ պատգամավարության թեկնածու։ Այնուհետեւ եղել են հարցազրույցներ կուսակցության վարչության անդամների հետ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ընդհանրապես հայացքների հետ կապված, որի արդյունքում իմ թեկնածությունը հաստատվել է, եւ ես առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու ինչպես Իմ քայլը դաշինքից, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ երեք ընտրատարածքում։

-Ներողություն, իսկ ի՞նչ կարծիք ունեք ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ։ Սա կօգնի՞, թե՞ կվնասի Ձեզ։

-Իմ դեպքում չեմ կարող ասել, բայց մեր կուսակցության դեպքում որեւէ փոփոխություն չի լինի։ Մեր կուսակցության ղեկավարը հայտարարել է նույնիսկ ընտրական օրենսգրքի տապալումից հետո, որ մենք խնդիր չենք տեսնում․ կարող են եւ հին, եւ նոր օրենսգրքով գնալ ընտրության։ Անձնապես իմ կարծիքն այսպիսին է։

Ես հակված եմ նոր ընտրական օրենսգրքով ընտրության գնալուն, ամբողջովին 100 տոկոս համամասնականին, երբ ձայն են տալիս ոչ թե առանձին անհատների, այլեւ կուսակցության ծրագրին։  Սակայն ունենք այն, ինչ ունենք։ Հեեւաբար եւ «Իմ քայլը» դաշինքը եւ ես ինքս ընդունել ենք ընտրական օրենսգրքի պայմանները։ Այդ իրականության շրջանակնում աշխատում ենք մեր բնակիչների հետ, համակիրների հետ եւ հուսով ենք՝ շատ լավ արդյունք ենք գրանցելու թեկուզ հենց այս ընտրական օրենսգրքով։ Այդ իրականության մասին խոսենք։

-Կարո՞ղ ենք ասել, որ Դուք պայքարում եք եւ մյուս կուսակցությունների հետ, եւ դաշինքի ներսում։

 Ես կարծում եմ՝ այդպիսի պայքար չկա ներսում։ Կուսակից ընկերներից յուրաքանչյուրը փորձում է իր համակիրների միջոցով դաշինքի համար ձայներ ապահովել։ Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է փոխհամաձայնության մթնոլորտում, որեւէ թեկնածուի կողմից մյուսի նկատմամբ վիրավորանք չկա, ցեխ շպրտել չկա։ Կա առողջ մրցակցություն տրամաբանության շրջանակում։

-Ինչպես եք գնահատում այս պահին ընտրարշավը եւ Ձեր հնարավորությունները։ 

-Ընտրարշավը գնահատում եմ շատ լավ, մրցակցային, հավասար պայմաններով։ Այս պահին որեւէ խնդիր, խախտում չենք նկատել, որը կստվերի ընտրությունները։ Ընդ որում եւ մեր թիմի, եւ մյուս ուժերի կողմից։ Մինչեւ այս պահը, չվախենամ այս բառից, ընտրապայքարն անցել է կատարյալ տրամաբանության մեջ։ Բոլոր ուժերը օգտվում են այն հնարավորությթուններից, որ ստեղծված են ընտրական օրենսգրքով։

Հնարավորություններս շատ բարձր եմ գնահատում, կարծում եմ բավականին լավ արդյունք եմ արձանագրելու։ Եթե քարոզչության ժամանակը շատ լիներ, ոչ՝ 12 օր, վստահ եմ ՝ շատ ավելի լավ արդյունք կգրանցեի, որովհետեւ ես նկատում եմ, որ իմ ճանաչելիությունը, ինձ ընտրող մարդկանց քանակը կտրուկ ավելանում է։

-Եվ վերջին հարցը։ Երբ Գեւորգ Պապոյանը լինի ԱԺ-ում, որոնք են լինելու առաջին քայլերը։ Ինչ խնդիրներ կան օրենսդրական դաշտում, որ խանգարում են՝ տնտեսությունը զարգանա,  տնտեսական աճ ունենանք։ 

-Որպես տնտեսագետ, որպես ՀՊՏՀ դասախոս, որպես տնտեսության մեջ 10-ը տարուց ավելի աշխատող մարդ ես շատ լավ գիտեմ մեր տնտեսությունը, գործարարների խնդիրներ՝ անկախ նրանից խոշոր, թե միջին գործարարներ են, գիտեմ մեր ժողովրդի խնդիրները, ցածր աշխատավարձով, բայց տքնաջան աշխատող մեր ժողվորդի խնդիրները։ Բնականաբար ԱԺ գնալու իմ նպատակը այդ խնդիրների համալիր լուծումն է։ Սկսելու ենք հիմքից, խորքից։ Հանդիպելու եւ օգնելու ենք աշխատող մարդկանց։Հարկային, մաքսային օրենսգրքի քննարկումների ժամանակ պետք է հանդիպել գործարարներին՝ հասկանալու համար, թե որոնք են այն խնդիրները, որ նրանց խանգարում են նոր ներդրումներ կատարել։ Պետք է փորձենք օրենսդրական բացերը լրացնել, որպեսզի մարդիկ նոր ներդրումներ անեն Հայաստանում։Մենք այսօր Հայաստանի բանկերում ունենք հսկայական ավանդային միջոցներ, որոնք տնտեսության մեջ լավ չեն ՛՛աշխատում՛՛։

Մեր խնդիրն է այդ ավանդային միջոցները ներդրումների վերածել, որ Հայաստանում ստեղծվեն նոր աշխատատեղեր, որ բիզնեսն իր գումարը երկրից դուրս չհանի, կամ չվերածի ավանդային միջոցների, այլեւ ներդրման։ Երկրորդ ուղղությունը վստահության մթնոլորտի ձեւավորումն է, որի մջոցով մենք հույս ունենք արտասահմանյան կապիտալ ներգրավել, առաջին հերթին հայկական ծագումով կապիտալ։ Ճիշտ է՝ ասում են, որ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերն ունի հայրենիք։

Բնականաբար արտաքին ներդրումների մասին խոսելիս առաջին հերթին ես նկատի ունեմ հայ մեծահարուստներին, հայ գործարարներին, որոնց հետ պետք է խոսել, ներկայացնել Հայաստանում իրականում առկա փոխված բարոյահոգեբանական մթնելորտը, բիզնեսի վարման նոր կանոնները, որոնք ամբողջովին տեղավորվում են օրենքի շրջանակներում եւ իհարկե բարեփոխված հարկային օրենսգիրքը, որի շնորհիվ բիզնեսի եկամտաբերությունը պետք է որ ավելի բարձր լինի։ Ահա այդպիսի  պայմաններում ակնակալվում է, որ առաջիկա տարիներին կունենանք լուրջ ներդրումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Դրանք բերելու են նոր աշխատատեղերի ստեղծման, բարձր վարձատրության աշխատատեղերի ստեղծման։

Մաշտաբի էֆեկտով դա հանգեցնելու է հարկային եւ մաքսային մուտքերի ավելացման ինչի հետեւանքով բնականաբար մեծանալու են պետական բյոջեի մուտքերը։ Որպես դրա հետեւանք մենք կարողնալու ենք աշխատավարձեր բարձրացնել, սոցիալական հատկացումներ անել, կենսաթոշակներ ավելացնել, մեր բանակի վերազինմանն ուղղել։ Բնականաբար այդ ծախսումները նույնպես տնտեսական էֆեկտ են ստեղծում։

 Գումարները պտտվում են տնտեսության մեջ, էլ ավելի շատ գումար են ստեղծում, ընկնում ենք մի ցիկլի մեջ, որը տանում է ավելի դրական արդյունքների։ Սա ակնհայտորեն բերելու է նրան, որ պետական հատվածում ավելանալու են աշխատավավարձերը, դա էլ առաջանցիկ տեմպերով բերելու է մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացման։ Չի կարող այնպես լինել, որ պետական հատվածում բարձրանա, մասնավորում մնա նույնը։

 Սա փոխկապակցված գործընթաց է։ Ես վստահ եմ՝ առաջիկա մի քանի տարիները իրական տնտեսական հեղափոխության տարիներ են լինելու։ Մենք հեղափոխական տեմպերով որոշումներ ենք կայացնելու տնտեսության առողջացման ու զարգացման ուղղությամբ, հեղափոխական տեմպերով արդյունքների են հասնելու։ Մեր բնակչությանը վերջում ուզում եմ հորդորել ոչ մի դեպքում չվհատվել, չհուսահատվել։ Լավ է լինելու։

Լրջագույն փոփոխություններ են լինելու եւ առաջիկա տարիներին Հայաստանում արձանագրվելու է բուռն տնտեսական աճ։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →