Այսօր՝
 
  • 22:27 – Կադրային փոխատեղումներ քննչական կոմիտեում 
  • 21:39 – Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ է գումարելու 
  • 21:25 – Եվրոպան Իրանին թիկունքից է հարվածել․ Խամենեի 
  • 21:21 – Սփյուռքի գործերով հանձնակատարը ժամանակի մեծ մասը գործուղումներում կանցկացնի. Բաբկեն Տեր–Գրիգորյան 
  • 20:46 – Կրթության փոխնախարարը Ավշարի դպրոցի ուսուցիչներին հորդորել է գնալ փոխզիջումների 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բանակում կոռուպցիայի բացահայտման հարցում պետք է հետեւողական լինել. Արթուր Դավթյանն Արցախում է

Իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համագործակցության զարգացման հարցեր են քննարկել հայկական երկու պետությունների Գլխավոր դատախազները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Նրանք, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում կայազորների դատախազների հետ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են 2018թ. ընթացքում զինված ուժերում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների  աշխատանքների համակարգվածությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակին, զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ապահովմանն առնչվող օրախնդիր բազմաթիվ հարցեր:


Արձանագրելով, որ սահմանային լարվածության որոշակի թուլացմամբ պայմանավորված՝ այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհերի թիվը՝ ՀՀ գլխավոր դատախազն, այնուամենայնիվ, նշել է, որ դեռևս զգալի անելիքներ կան հատկապես ռազմական գործողությունների հետ չկապված, առաջնագծում մարտական հերթապահության կամ զորամասերում տարբեր իրավիճակներում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի նախականխման, կանխման ուղղությամբ: Գլխավոր դատախազը հանձնարարել է, հաշվի առնելով զինված ուժերի բոլոր առանձնահատկությունները, զորամասերի հրամանատարության և սպայական կազմերի հետ սերտ համագործակցությամբ, ձեռնարկել բոլոր միջոցները՝ զինծառայողների, ինչպես նաև սպաների և շարքային զիծառայողների միջև ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները նվազագույնի հասցնելու, հանցածին դրսևորումների պատճառներն ու պայմաններն օպերատիվ կերպով բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել սպանությունների, ինքնասպանությունների, առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև ՝ տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում անդառնալի հետևանքների հանգեցնող խախտումների դեպքերի իրական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ բացահայտման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձվել նաև պետական շահերի պաշտպանության համատեքստում ԶՈՒ-երում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բանակում հափշտակության և չարաշահումների տարատեսակ դրսևորումների, առհասարակ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և լիարժեք քննության արդյունքում դրանք կատարած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականության ցուցաբերումը պետք է նման երևույթների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության շոշափելի ազդակ դառնա և կանխարգելիչ նշանակություն ձեռք բերի:


Այս իմաստով գլխավոր դատախազը շեշտել է նաև զորակոչի ենթակա անձանց զինծառայությունից ապօրինի ազատելուն ուղղված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման, հատկապես այդ սխեմաներում ներգրավվող զինվորական կոմիսարիատների պաշտոնատար անձանց, բժշկական հաստատությունների ներկայացուցիչների գործողություններին պարտադիր քրեաիրավական գնահատականներ տալու և նրանց կողմից նախկինում այլ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները պարզելու նպատակով:

Այդ ամենով հանդերձ՝ քրեական վարույթում տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավված զինծառայողների, սպաների, իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ ԶՈւ-երում կատարվող հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազների առաջնային առաքելություններից մեկը:


Խորհրդակցության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →