Այսօր՝
 
  • 10:45 – Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է 
  • 10:31 – «Փաստ». Սյունիքի նախկին մարզպետի հայտարարագիրը՝ պատգամավոր դառնալուց հետո. ինչ է փոխվել 
  • 22:27 – Կադրային փոխատեղումներ քննչական կոմիտեում 
  • 22:04 – Ադրբեջանն իրական սպառնալիք է Արցախի բնակչության գոյատևման համար․ ՀՀ փոխարտգործնախարար 
  • 21:39 – Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ է գումարելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՀՀ գլխավոր դատախազը Գեղարքունիքի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, ներկայացվել է մարզի նորանշանակ դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներին, աշխատակիցներին, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանին:Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նշանակման և պաշտոնեական առաջխաղացման համար շնորհավորելով Ռաֆայել Երիցյանին՝ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ իր մասնագիտական կարողություններով և փորձառությամբ վերջինս լիարժեքորեն կապահովի մարզի դատախազության բնականոն աշխատանքը և մեծ պատասխանատվության զգացումով կմոտենա իր առջև դրված խնդիրների իրականացմանը:

Արթուր Դավթյանը նաև բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանին, ով իր մասնագիտական աշխատանքը շարունակելու է արդեն ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում և վերջինիս այդ կապակցությամբ նրան ևս հաջողություններ է մաղթել:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը մարզի դատախազության դատախազների հետ քննարկել է մարզում ընդհանուր հանցավորության վիճակին, դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և դատախազական աշխատանքի հետ կապված մի շարք ակտուալ հարցեր, անդրադարձել մի քանի առաջնահերթություններով հիմնական անելիքներին, գլխավոր դատախազության կոլեգիայի կողմից վերջին շրջանում ընդունված որոշումների կատարման վիճակն ու արդյունքները:

Շեշտվել է հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ, ինչպես նաև մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ մարզի օպերատիվ-հետախուզական մարմինների գործունեությունը խթանելու, հանրային վստահության ոգևորիչ աճն օգտագործերով քաղաքացիների հետ սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:

Գլխավոր դատախազը պահանջել է նաև ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխավորմանը: скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →