Այսօր՝
 
  • 00:47 – «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն առաջարկում է վերաբացել ՆԳՆ-ն 
  • 00:12 – Ինչն է առիթ հանդիսացել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի անսպասելի հրաժարականի համար․ կուսակցի կարծիք 
  • 23:43 – Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները» 
  • 22:17 – Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ 
  • 19:33 – Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ. Քոչարյանի փաստաբան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Մտահոգիչ է, եղբա՛յր. Շարմազանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետեւողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Այս մասին, հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Նա, մասնավորապես, նշել է.

«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետեւողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է:

Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ, սեփական ձախողումը քողարկելու համար կարծում եմ՝ մենք ականատես կլինենք, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սեւերի ու սպիտակների հերթական բաժանման:

Պարոն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարեք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Հա, մեկ էլ մի բան՝ էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիեւը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է, եղբա՛յր:

Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել եւ մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար եւ հայանպաստ լուծումը»:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →