Այսօր՝
 
  • 18:01 – ԿԸՀ մամուլի հաղորդագրությունը 
  • 14:27 – Դավիթ Տոնոյանը Աֆղանստանում այցելել է հայ խաղաղապահների ծառայության վայրեր 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը ամփոփիչ հռչակագիր է ստորագրել

Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել Աստանայում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ NEWS.am–ին ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է 2018-2019թթ. ՀԱՊԿ-ում՝ Ղրղզստանի նախագահության ընթացքում, իրենց առաջնահերթությունները:


Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →