Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Քոչարյանն այդպես էլ չկարողացավ Արթուր Մկրտչյանի տեղը նստել. Ինչու նրան տարան Երեւան»




Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը


 Պարոն Բադասյան, Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Արցախը փորձում  է միջամտե՞լ Հայաստանի ներքին գործերին։


Չի կարելի այդ 15 պատգամավորներին Արցախ անվանել։ Նրանք ընդհանրապես երեկվա ու այսօրվա իրականության մեջ պատգամավոր չեն և ժողովրդի անունից պատգամ հասցնել չեն կարող։ 2015 թվականին ձևավորված խորհրդարանը եղել է Բակո Սահակյանի քվոտավորված խորհրդարանը, բոլոր 33-ը միասին։ Բոլորը եղել են քվոտաներով և, բնականաբար, նրանք չեն կարող և իրավունք չունեն ներկայացնել ժողովրդի կարծիքը։ Ինչ վերաբերում է նրանց պահվածքին, որ պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին, ապա ուրիշ ձև չեն էլ կարող, որովհետև այդ պատգամավորներն իրենց ամբողջ կենսագրությամբ շաղկապված են ռեժիմի հետ։ Նրանք շաղկապված էին ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ և հետո Սերժ Սարգսյանի հետ։ Այսինքն՝ Արցախի բոլոր իշխանությունները ինչպիսի դիրք ունեին, նույնպիսի դիրքորոշում ունեին նաև այդ անհատները։ Նրանց կենսագրությունն անխզելիորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի արածը վաստակ համարվի ժողովրդի համար, իրենց էլ է մեծ վաստակ, իսկ եթե հանցագործ է համարվում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, ուրեմն իրենք էլ են հանցագործ համարվում։ Ուրիշ ելք չկա։ Նրանք այդպես էլ պետք է վարվեն, ու ես ուրախ եմ, որ այդպես են վարվում, որովհետև ջրերը պարզվում են, գոնե ազնիվ են։ Թող ժողովրդի համար պարզ լինի, թե սևը որն է, սպիտակը որն է։


Արդյոք սա հենց Բակո Սահակյանի ցուցումո՞վ է արվում։


Եթե անգամ Բակո Սահակյանը նման ցուցում չի տվել, պատգամավորները գիտեն, թե ինչ կցանկանա Բակո Սահակյանը, որ իրենք այդպես անեն։ Միշտ էլ այդպես վարվում էին, միշտ չէ, որ շեֆը հրաման էր տալիս, իրենք գիտեին, թե շեֆն ինչ է ցանկանում և դա անում էին։ Դա համակարգ էր։ Իհարկե, եթե «Մարտի 1»-ը հերոսություն է, ապա այդ պատգամավորները հերոս են, իսկ եթե հանցագործություն է, ապա իրենք հանցագործ են։ Ես հիշում եմ, որ մարտի 1-ին ժողովրդին ճնշելու համար այս պատգամավորներից քանի հոգի էին ուղղակի գլուխ գովում, թե ինչպես են իրենք կամ իրենց հարազատները մասնակցել ժողովրդին ճնշելու գործին։ Ես այն ժամանակ էլ իրենց ասել էի, որ հանցանք եք գործում, և նրանք ծիծաղում էին։ Այսօր արդեն նրանք զգում են, որ հանցագործություն է եղել և դրա համար են պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի հանցանքը։

«Մարտի 1»-ի բացահայտումը շատ կարևոր իրադարձություն կլինի մեր երկրի ու ժողովրդի հետագա զարգացման համար, որ թե ժողովուրդը, թե ապագա իշխանություններն իմանան, որ չի կարելի իշխանությունը զավթել, որ Սահմանադրությունը խախտելը հանցագործություն է։ Ընդհանրապես, չի կարելի ժողովրդի դեմ պայքարել։ Դա նույնպես հանցագործություն է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն իր ամբողջ կյանքում՝ սկսած Արցախից, պայքարել է ժողովրդի դեմ։ Երբ ժամանակին Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, Քոչարյանը 55 պատգամավորից ընդամենը 4 ձայն ստացավ, մնացածը Արթուր Մկրտչյանն է ստացել։ Բայց Քոչարյանը պայքարել է, որ Արթուր Մկրտչյանի տեղը նստի։ Նա այդպես էլ չկարողացավ Արթուր Մկրտչյանի տեղը նստել։ 1992 թվականին Արթուր Մկրտչյանի եղերական մահից հետո 3 տարի պայքարեց մինչև 1995 թվականը, որպեսզի ինքը դառնա նախագահ, բայց այդքան քվե չէր ստանում։ Ի վերջո, 1995 թվականին Քոչարյանը Սամվել Բաբայանի անմիջական աջակցությամբ և նրա հրամայականով այսպես կոչված նախագահ ընտրվեց։ Նա առաջին նախագահը չէր, առաջին նախագահը Արթուր Մկրտչյանն է։ Ինչու են ուզում անտեսել Արթուր Մկրտչյանին, որովհետև եթե Արթուր Մկրտչյանի կերպարը մեջտեղ գա, ապա Ռոբերտ Քոչարյանն էն գլխից հանցագործ է։ Բավական են այն հանցագործությունները, որոնք ինքը կատարել է Արթուր Մկրտչյանի օրոք, որոնք վաղեմության ժամկետ չունեն։ Սա է հարցը և այստեղից է սկսվել մեր երկրի՝ Արցախի ու Հայաստանի կրախը։ Հայաստանում զուգահեռաբար Լևոն Տեր-Պետրոսյանն էր տանում կործանման ու ավազակապետության, այստեղ Ռոբերտ Քոչարյանն էր տանում ավազակապետության։

Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին ինչո՞ւ տարան Հայաստան, իշխանությունը պահելու համար տարան։ Ռոբերտ Քոչարյանի անձը չտարան, Արցախը տարան, որ ժողովրդին լռեցնեն, այն ժամանակվա ճգնաժամը լուծելու համար տարան։ Հիշում եք, որ երբ այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ գժտվելուց հետո թողեց հեռացավ Հայաստանից, վարչապետ տարան Ռոբերտ Քոչարյանին, ով այդ պահին Արցախի նախագահն էր։ Ինչպե՞ս կարող է մի երկրի նախագահը դառնա մեկ այլ երկրի վարչապետ։ Սա ծիծաղելի է։ Նշանակում է սա ֆիկցիա է։ Դրա համար մենք բազմիցս նշել ենք, որ միացում է անհրաժեշտ։ Հետո Հայաստանում ճգնաժամ էր, Արցախը հանձնելու խնդիր էր դրել Տեր-Պետրոսյանը, ամենուրեք դժգոհություն կար, և թիմի ներսում բաժանվեցին երկու մասի։ Հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը բաժանեց երկու մասի, որովհետև նա իշխանատենչությամբ ու իշխանազավթությամբ էր զբաղված։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը զավթեց իշխանությունը՝ կոպիտ ձևով  խախտելով Սահմանադրությունը, այսինքն՝ կեղծելով ընտրությունը։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատուն է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, որ երկրում կարծես թե ցուցակով սպանեցին այդ մարդկանց։ Պատահական միայն Արմենակ Արմենակյանը զոհվեց, մնացածին ցուցակով սպանեցին։ Դրանք այն մարդիկ էին, որոնք արդեն սկսել էին դեմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի սանձարձակությանը և կամայականություններին։ Դրանից հետո ինքը ռեալ իշխանություն ստացավ Հայաստանում, արդեն ասաց, որ իր դիմաց տղամարդ չկա, արդեն սկսեցին մյուս դեպքերը, օրինակ Պողոս Պողոսյանի սպանությունը։ Դա լկտիության գագաթնակետն էր. մարդ, որ իր վաղեմի ծանոթն է և ասել էր «Ռոբ, պրիվետ»։ Դրա մեջ ի՞նչ կար, հասարակ մարդը բարևել էր ընդամենը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ասում էր՝ եթե մահացած չլիներ, ինքը ասելու բան ուներ։ Այսինքն՝ ինքը դրանով լկտիաբար ասաց, որ ինքն է սպանել։

Ես այնքան հանցագործություններ եմ թվարկում, որ  դատախազության աշխատակիցները երիտասարդ են, չեն հիշում, ապա խորհուրդ կտայի լսել իմ այս հայտարարությունը և ուշադրության արժանացնել դրանք։ Դրանից հետո 2003 թվականի ընտրություններ, Տիգրան Նաղդալյանի սպանություն, ո՞ւմ մատն էր խառը։ Այո, կա պատվիրողը, կա սպանողը, բայց չէ որ դա այդպես չէ։ Այստեղ հարցեր կան, որոնց վերաբերյալ նաև Ջհանգիրյանը պետք է խոսի։ Հետո եկավ իշխանությունը փոխանցելու պահը, որ իրենք ապահով լինեն, խոսքը առաջին եւ երկրորդ նախագահների մասին է։ Չի կարելի այդ շղթայում տարանջատել առաջին նախագահին, որովհետև նրա համաձայնությամբ է դա եղել։ Տեսեք, 1998 թվականին իշխանության գալով, Ռոբերտ Քոչարյանը երբեք գնահատական չի տվել նախորդ իշխանություններին։ Չի տվել, որովհետև ինքը դրա շարունակությունն է։ Առաջին նախագահը փորձեց օգտագործելով երկրում առկա դժգոհությունը, գլխավորել այդ շարժումը և այլընտրանքային ընտրություն ներկայանալ։ Դրան հաջորդեց մարտի 1-ը, որը Ռոբերտ Քոչարյանի կողմից ամենածանր հանցագործությունների գագաթնակետն է։ Ի՞նչ է, արցախցիները չգիտե՞ն, թե քանի հոգի են Արցախից մեկնել Երևան այդ օրերին, քանի շարքային մարդ է գնդապետի ուսադիրներով գնացել այնտեղ։ Այստեղի այդ հավաքածուներից, այդ բաշիբոզուկներից քանիսն են գնդապետի աստիճան դրել ուսերին ու գնացել։ Թե՞ դա չգիտի Նիկոլ Փաշինյանը։ Բոլորն էլ գիտեն, և ժողովուրդը գիտի։ Իսկ ո՞վ է նրանց հրաման տվել, որ գնան, Բակո Սահակյանն է տվել հրամանը։ Այսօրվա այդ 15 պատգամավորներից շատերը դրան մասնակից են եղել։ Ո՞վ չգիտի, թե Արցախից քանի բարձրաստիճան սպաներ, քանի գեներալներ են մասնակցել այնտեղ, քանի հոգու ձեռքներն են արյան մեջ թաթախված։ Բոլորն էլ գիտեն։


Իսկ Արցախում, ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու կալանավորումն ինչպե՞ս ընդունեցին։ Քոչարյանը հայտարարում էր, որ իր կալանավորումը կուրախացնի Ադրբեջանին։


Մենք գործ չունենք, թե Ադրբեջանում ինչպես ընդունեցին, Ռուսաստանում ինչպես ընդունեցին, մյուսներն ինչպես ընդունեցին։ Մեզ հետաքրքրում է մեր կյանքը և մեր իրողությունները։ Ես անձամբ ցնծությամբ եմ ընդունել, իմ շրջապատը նույնպես ուրախությամբ է ընդունել և ժողովրդի մեծ մասը նման ձևով է ընդունել։ Ժողովրդի մեծ մասն արտահայտվում է այսպես՝ վերջապես հույս կա, որ արդարությունը կգա։ Պատկերացրեք, թե այս խունտան, այս հանցավոր խումբը ի՞նչ աստիճանի է վախեցրել և Արցախում վախ տարածել, որ դեռ շատերը վախեցած են և միգուցե հետո կարտահայտվեն։ Այդ մարդկանց ստորագրությունը վերջին ճիգերն է, որ փորձեն ստեղծել հակահեղափոխություն Ռոբերտ Քոչարյանի շուրջը համախմբված։ Որովհետև Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների շուրջ օղակը սեղմվում է և նրանք, ի վերջո, միավորվելու են։ Արդեն տեսնում ենք, որ նրանք միավորվում են, որովհետև այնպիսի մարդիկ են միասին փաստաթուղթ ստորագրում, որ ես երբեմն զարմանում եմ։ Նշանակում է՝ ընդհանուր շահ կա, որն իրենց անցյալը փրկելն է։



Աղբյուր՝  https://www.lragir.am/2018/08/08/370064/скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →