Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ինչի՞ պիտի դուրս գամ ԲՀԿ–ից, ես միայն մանդատից եմ հրաժարվել. Գեւորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրսսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ մանդատից հրաժարվելը դեռ չի նշանակում լքել նաեւ կուսակցությունը։

«Ես միայն մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, ինչի պիտի «Բարգավաճ Հայաստան»–ից դուրս գամ, 2006 թվականից, որոշակի ընդմիջումով, եղել եմ ԲՀԿ–ում, ես ընդմիջման ընթացքում էլ որեւէ կուսակցության դուռ չեմ թակել։ Կուսակցության ղեկավարի հետ իմ հարաբերությունները շատ լավ վիճակում են»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը կոշտ արձագանքեց Երեւանի ավագանու ընտրություններում իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը՝ քննադատելով նրան առաջադրելու որոշումը, որից հետո մանդատից հրաժարականի դիմում ներկայացրեց։

«Մանդատը հանձնելու պատրաստակամությունը պայմանավորված է նրանով, որովեհտեւ ինչ–որ ուժեր, անձինք փորձել են հայտարարել, թե ես աշխատում եմ այլ անձանց հետ համատեղ կամ պայամանավորված եմ, դրա համար էլ ասել եմ, որպեսզի իմ քաղաքական ղեկավարի կամ հանրության մոտ չլինի տպավորություն, որ իր թիկունքում եմ գործում, պատրաստակամ եմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը հանձնել»,– հայտարարեց պատգամավորը՝ վերստին շեշտելով, որ իր մտահոգությունը բացառապես Նաիրա Զոհրաբյանի անձով է պայմանավորված։

«Իմ մտահոգությունը կապված էր բացարձակապես Նաիրա Զոհրաբյանի անձի հետ։ Պետք չի դա վերագրել իմ ու Ծառուկյանի հարաբերություններին, դա այդպես չի։ Հիմա ես իմ կարծիքն ունեմ, Երեւանի բնակիչ եմ, Երեւանի ճակատագիրը ինձ հետաքրքիր է, չեմ ղեկավարվում նեղ կուսակցական շահերով, որ կարեւորը մեզնից լինի, ով ուզում է լինի սկզբունքով, քննադատում եմ այս մոտեցումը եւ բարձրաձայնել եմ իմ մտահոգության մասին։ Երեւանի քաղաքապետ պետք է լինի այն մարդը, որ տիրապետում է քաղաքային տնտեսության խնդիրներին: Ծառուկյանը նաեւ ինձ է արել այդ առաջարկը, ես հրաժարվել եմ, քանի որ ես ավելի շատ պետք եմ Ազգային ժողովում, քան տեղական ինքակառավարման մարմնում»։

Փոխարենը Գեւորգ Պետրոսյանը վստահելի թեկնածու է համարում «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արարատ Զուրաբյանին, որը առաջադրվել է ՀՀՇ–ից։

«Նա ՏԻՄ–ում աշխատանքի փորձ ունի, դրա համար, ես կողմ եմ պրոֆեսիոնալիզմին»,– ասաց նա։

Ամեն դեպքում, եթե Նաիրա Զոհրաբյանը չընտրվի, իր մանդատից հրաժարվելու դիմումն էլ չստորագրեն, պատգամավորը խնդիր չի տեսնում Ազգային ժողովում դարձյալ միասին աշխատելու հարցում։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →