Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

21-րդ դարում Հայաստանն ունի միայն մեկ ճանապարհ՝ ստեղծագործ նոր մտքերի, գաղափարների ճանապարհ. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր՝ ապրիլի 26–ին, ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքից։

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառմանը ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։

Նախագահ Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են։

«Կարծում եմ՝ մեր կյանքի ամենակարևոր որակներից կամ ապրելու ձևերից մեկը ստեղծագործ կյանքն է։ Ստեղծագործելը և արվեստ ստեղծելը միայն արվեստագետների մենաշնորհը չեն։ Արվեստ ստեղծելը նաև արհեստավորի մենաշնորհն է։ Շատ լավ գիտենք արհեստավորների, ովքեր իրենց արհեստը հասցնում են արվեստի, և սա մարդկության ամբողջ պատմության ընթացքում է: Միայն նկարը, քանդակը կամ երաժշտությունը չէ, որ արվեստի գործեր են։ Պարզ աթոռը կամ կոստյումը կարող է արվեստի գործ լինել: Անգամ պարզ մարդկային վերաբերմունքը կարող է արվեստի գործ լինել։ Եթե նայենք ամբողջ տիեզերքին, այն բացարձակապես գեղեցիկ ստեղծագործություն է։ Ամբողջ տիեզերքը շատ պարզ և հասարակ օրենքների, ընդամենը մի քանի մասնիկների միջոցով ստեղծված հսկայական բազմազանություն է: Աստված նույնպես արվեստագետ էր և ստեղծում էր գեղեցիկը։ Եվ դրա արդյունքում ստեղծվել են և տիեզերքը, և մենք»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Նախագահն ընդգծել է, որ 21-րդ դարում Հայաստանն ունի միայն մեկ ճանապարհ՝ ստեղծագործ նոր մտքերի, գաղափարների ճանապարհ։ Նա նաեւ հանդես է եկել առաջարկությամբ. «Ուզում եմ ձեր միջոցով տարեկան մրցանակ սահմանել արվեստի այն ստեղծագործության համար, որն իր ծագումով ոչ թե արվեստից է, այլ՝ արհեստից։ Այսինքն, շինարարի, փայտագործի, մետաղագործի պարզ գործունեության արդյունք է, որը բարձր արվեստի է հասնում։ Եվ դա կլինի Արմեն Սարգսյան և Նունե Սարգսյան մրցանակ, այլ ոչ թե՝ նախագահի մրցանակ»։

Նախագահ Սարգսյանը, հիշեցնելով ներկաներին Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային միջոցառումների մեկնարկի մասին, առաջարկել է նաև տարեկան մեկ կամ երկու անգամ նստավայրում անցկացնել ստեղծարար Հայաստանի օր։ «Ուզում եմ, որ դուք այդ տան՝ Հանրապետության նախագահի նստավայրի մասին խոսելիս, այն դիտարկեք նաեւ որպես ստեղծարար հայերի տուն»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →