Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Նոր կառավարությունը երբեք չի կարողանա Թուրքիային ստիպել ընդունել Ցեղասպանությունը. Լիոնի քաղաքապետ

Եթե ուզում ենք միջազգային ճանաչում ունենա Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է հզորացնենք տնտեսությունն ու զարգացնենք մշակույթը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբին, նշելով՝ որ առաջին անգամ է ապրիլի 24-ին գտնվում Հայաստանում. «45 տարի, միշտ այս օրը Լիոնում պայքարել եմ Ցեղասպանության ճանաչման համար, բայց այսօր եկել եմ Հայաստան, եւ շատ հուզված եմ»,- ասաց նա:

Ժերար Կոլլոմբիի խոսքով, եթե ուզում ենք՝ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա պետք է շարունակենք պայքարը միջազգային ճանաչման համար: Ըստ նրա՝ հարցն այլ լուծում չունի, Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը:

«Տարբեր ճանապարհներ կան ընդունելու, պետք է նոր մոտեցումներ ստեղծենք: Կարեւոր է այլ երկրների աջակցությունը, քանի որ մեր թշնամիներն ունեն նյութական եւ տնտեսական մեծ ուժեր: Մենք էլ ունենք խելք, եւ այսօր նոր սերունդը պետք է հետ չնայի, այլ նայի դեպի ապագա»,- ասաց Լիոնի քաղաքապետը, եւ ավելացրեց, որ պետք է ստեղծվեն հզոր համալսարաններ, եւ երազելու փոխարեն պետք ստեղծված վիճակը փոխեն:

Հարցին՝ նոր իշխանությունը կարո՞ղ է հասցնել նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, Լիոնի քաղաքապետն ասաց՝ «երբեք»: Անդրադառնալով Արցախի հարցին՝ նա ասաց, որ հայ ժողովուրդը որտեղ էլ լինի, միեւնույն է մնում է հայ:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →