Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Վարչապետ Փաշինյանը և Հայաստանում Բելառուսի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական լավ հարաբերություններ, և պետք է համատեղ աշխատել դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ակտիվ երկխոսությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների և կառույցների շրջանակում: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ողջունել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը, որը լավ առիթ է՝ նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետևողական խորացմամբ:

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Նազարուկը կարևորել են երկկողմ բարձրաստիճան շփումների ակտիվացումը և քննարկել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Վարչապետն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին և առաջարկել բելառուսական բիզնես շրջանակներին ներկայացնել մեր երկրում ազատ տնտեսական գործունեության համար ստեղծված լայն հնարավորությունները: Դեսպան Նազարուկը վստահեցրել է, որ կփոխանցի այս ուղերձը և նշել, որ բելառուսական կողմի համար հետաքրքրական է քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ ծավալել տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության ապահովման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բելառուսի կողմից հավասարակշռված մոտեցման պահպանումը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →