Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայկ Մարությանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:

Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները, այդ թիվը կմեծանա: Մասնավորապես, ըստ դեսպանի,  համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման  և այլ ոլորտներում:

Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →