Այսօր՝
 
  • 22:43 – Ինդիանայի բնակչին մեղադրում են Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալքիների մեջ 
  • 22:12 – Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծմանը 
  • 22:02 – Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ 
  • 21:41 – Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան 
  • 21:22 – Օձերը ստիպել են Լիբերիայի նախագահին թողնել նստավայրը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի վարչապետների և Բելգիայի թագավորի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA-ի վավերացումը և շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին` երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և նշել, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրա արդյունքները որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցել: Վարչապետի խոսքով` ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը փաստել են նաև միջազգային դիտորդական կազմակերպությունները:

Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:

Վարչապետ Փաշինյանը Սլովակիայի կառավարության ղեկավար Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:

Պետեր Պելեգրինին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը: Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում և այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում:

Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի և Վրաստանի վարչապետներ` Պեդրո Սանչեսի ու Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Փաշինյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն ավարտվել է:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →