Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՀՀ դեսպանը հրաժեշտի ընդունելություն է ունեցել Շվեդիայի թագավորական նստավայրում

Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին թագավորական նստավայրում ընդունեց Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը՝ դեսպանի առաջիկայում սպասվող դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Ապիտոնյանը Կառլ 16-րդ Գուստաֆին ներկայացրեց երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-շվեդական հարաբերություններում գրանցված առաջընթացը, կառավարական եւ խորհրդարանական մակարդակներում կայուն քաղաքական երկխոսության հաստատումը, առեւտրաշրջանառությունում, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային փոխանակումներում գրանցած աճը։ Դեսպանն իր երախտիքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարիներ ի վեր տրվող աջակցության, ինչպես նաեւ ՀՀ դեսպանության գործունեությանը եւ նախաձեռնություններին օժանդակության համար։


Կարեւորելով Հայաստանի եւ Շվեդիայի բարեկամական փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը շնորհակալություն հայտնեց դեսպան Ապիտոնյանին դիվանագիտական առաքելության տարիներին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →