Այսօր՝
 
  • 22:27 – Կադրային փոխատեղումներ քննչական կոմիտեում 
  • 21:39 – Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ է գումարելու 
  • 21:25 – Եվրոպան Իրանին թիկունքից է հարվածել․ Խամենեի 
  • 21:21 – Սփյուռքի գործերով հանձնակատարը ժամանակի մեծ մասը գործուղումներում կանցկացնի. Բաբկեն Տեր–Գրիգորյան 
  • 20:46 – Կրթության փոխնախարարը Ավշարի դպրոցի ուսուցիչներին հորդորել է գնալ փոխզիջումների 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Մենք բոլորս նույն մեխին պետք է խփենք, որ ծախսած էներգիան լինի արդյունավետ. Ն. Փաշինյանը հանդիպել է Ղազախստանում հայ համայնքի հետ

Մենք հզոր ժողովուրդ ենք, հզոր պոտենցիալով, բայց ցավոք այդ պոտեցիալը ոչ ամբողջապես է օգտագործված մինչև այս պահը. Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունը որ ՀՀ-ում տեղի է ունեցել, և այն տեղի է ունեցել ոչ միայն ՀՀ-ում, այլև հայության շրջանում, հույս ունեմ՝ մեր համազգային գիտակցության մեջ է տեղի ունեցել այս հեղափոխությունը, դրա ամենակարևոր արդյունքը պետք է լինի այն, որ մենք մեր ազգային պոտենցիալն օգտագործենք, որ կարողանանք միասին հզորացնել մեր հայրենիքը, որը լինի  հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝խնդիրն այն է, որ միասնական նպատակներ չեն ձևակերպվել. «Մենք բոլորս նույն մեխին պետք է խփենք, որ ծախսած էներգիան լինի արդյունավետ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այսօր հայությունը ձեռք է բերել նոր էներգիա: «Այդ էներգիայի միջոցով պետք է կարողանանք Հայաստանը դարձնել մի երկիր, որն ի վիճակի է շատ ավելի բարձր մակարդակով պաշտպանել իրեն, որն ի վիճակի է զարգանալ, գրավիչ լինել ներդրումների համար, և, որ ամենակարևորն է, ի վիճակի է գրավիչ լինել այնտեղ ապրելու համար»,- ասաց նա:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →