Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Միացեք բիզնեսի թվային աշխարհին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ

Միացեք բիզնեսի թվային աշխարհին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:

Բանկի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակներն են գործընկերներին և հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, ցույց տալ դրանց կիրառման առավելությունները և գործնական հնարավորությունները: «Մենք դա կիրականացնենք «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ, քանի որ վստահ ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը լայն հնարավորություններ է տալիս ստարտափ կազմակերպություններին՝ ձեռք բերելու մրցակցային առավելություններ և մրցել խոշոր ու միջին ընկերությունների հետ»,– ասել է նա

Անդրադառնալով բանկում թվային տեխնոլոգիաների կիրառությանը՝ Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց. «Թվային տեխնոլոգիաների զարգացումը ՓՄՁ ոլորտին հնարավորություն կտա ընդլայնել գործունեության շրջանակը, բարձրացնել բիզնեսի արդյունավետության մակարդակն ու տնտեսության մեջ իր դերը: Ներկայում մեր թվային պրոդուկտներից օգտվում է հաճախորդների 10-15%-ը, և այս միջոցառման հիմնական նպատակներից է ավելացնել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը և ցույց տալ բիզնեսի թվայնացման առավելությունները՝ այդ թվում նաև մեր օրինակով»։:

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը ևս կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը բիզնեսի զարգացման գործում:

«Գաղտնիք չէ, որ աշխարհը փոփոխվում է մեծ արագությամբ, և այդ փոփոխությունից զերծ չեն կարող մնալ նաև ՓՄՁ-ները. այս գործընթացը մենք անվանում ենք թվային տրանսֆորմացիա: Ցավոք, Հայաստանում դեռ լայն իմաստով բիզնեսի թվային տրանսֆորմացիա տեղի չի ունեցել, բայց հույս ունենք, որ նաև մեր համատեղ աշխատանքի շնորհիվ իրավիճակը կփոխվի, բիզնեսը կսկսի գիտակցել տեղեկատվական տեխնոլոգիաների արժեքն ու կարևորությունը: ԱԿԲԱ-ն մեծ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, բարձրացնում նրանց գիտելիքները, իրազեկվածությունը համաշխարհային տենդենցների և բիզնես գործընթացների վերաբերյալ: Շատ ուրախ ենք նման գործակցության համար և շնորհակալ ենք ԱԿԲԱ բանկի թիմին՝ նախաձեռնելու համար»,- ասել է Լիանա Կորկոտյանը:

Միջոցառմանը մասնակցում էր հայաստանյան ՓՄՁ ոլորտի ավելի քան 250 ներկայացուցիչ: Բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութերին, թվայնացման առավելություններին ու ընձեռվող նոր հնարավորություններին այսուհետև կարող եք ծանոթանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի sme.acba.am պորտալի «Բիզնեսի թվայնացում» բաժնում:

[img=left]http://www.tert.am/files/18/1/18/ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 1.jpg?1496223871531[/img]
[img=left]http://www.tert.am/files/18/1/18/ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 2.jpg?1496223883961[/img]
[img=left]http://www.tert.am/files/18/1/18/ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 4.jpg?1496223893622[/img]
[img=left]http://www.tert.am/files/18/1/18/ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 5.jpg?1496223899756[/img]скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Բիզնես
Լրահոս
Բոլոր նորությունները →