Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Արտաքին պարտքի չափը մեծ է, բայց երկիրը վտանգավոր գոտում չէ. Աշոտ Խուրշուդյան (տեսանյութ)

Արտաքին պարտքի չափը մեծ է, բայց երկիրը վտանգավոր գոտում չէ. Աշոտ Խուրշուդյան (տեսանյութ)


Tert.am-ը տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ զրուցել է ՀՀ արտաքին պարտքի մասին, որ այս պահին արդեն 5 մլրդի է հասնում: Նրա վստահեցմամբ՝ թեև պարտքի չափը մեծ է, միևնույն է, մենք վտանգավոր գոտում չենք գտնվում, իսկ ներկա պահին ավելացել են նաև պահուստային գումարները:

- Պարո՛ն Խուրշուդյան, ՀՀ արտաքին պարտքը հասնում է 5 միլիարդի, ինչը տնտեսագիտական, փորձագիտական մակարդակում մտավախություն է առաջացնում, որ ՀՀ պարտքի սպասարկման հետ խնդիրներ են լինելու:

- Գումարը մեծ է, հին պարտքի համեմատ էլ մեծ է, քանի որ ֆինանսական ճգնաժամից հետո կտրուկ աճեց՝ Կառավարությունը մեծ վարկեր վերցրեց: Սակայն պարտքի մարումը միայն զուտ բացարձակ գումարը չէ, այլև մի շարք այլ ցուցանիշներ կան և պետք է դրանց նայելով գնահատել: Այդ ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանը ռիսկային գոտում չի գտնվում, այսինքն՝ զուտ հուզական առումով թիվը մեծ է, բայց որոշ ցուցանիշներ մեծանալուն զուգահեռ բարելավել են վարկի սպասարկման ցուցանիշները: Մասնագիտական հիմնական մտահոգությունն այն է, որ տնտեսության մեջ չի երևում օգուտը: Ստացվում է, որ պարտք վերցրել ենք, բայց արդյունքները չեն երևում: Բայց մտահոգությունը՝ գումարը մեծ է, ինչպե՞ս ենք մարելու, չեմ տեսնում, այս պահին կառավարելի մակարդակում է: Մեր արտաքին պարտքը ժամանակի մեջ ցրված է, դա մեկ օրում կամ մեկ տարում չէ, որ պետք է մարենք, իսկ ընթացքում նորը թողարկենք: Օրինակ՝ եվրաբոնդերը թողարկեցին 500 մլն, որից նախկին 700 մլնի 200 մլնը փակեցինք: Մենք այս կերպ կարողանում ենք պարտքը ժամանակի մեջ պտտել:

- Այդ դեպքում ինչո՞ւ են մեզ հիմա պարտք տալիս ավելի բարձր տոկոսադրույքով:

- Նախկինում՝ 90-ականներին, Հայաստանը կարողանում էր արտոնյալ պայմաններից օգտվել, որովհետև աղքատ երկիր էր համարվում: Սակայն այդ էժան վարկերն էլ իրենց բնույթով էին պատուհաս, քանի որ շատ կարճաժամկետ էին, նպատակային զարգացման վարկերը քիչ էին, նույնիսկ ցորենի վարկ ենք ունեցել, ստացվել է՝ ցորենը սպառել են, բայց պարտքը մնացել է: Երբ արդեն ՀՀ-ն համարվեց միջին եկամտային երկիր, զրկվեցինք այդ արտոնյալ վարկերից, սակայն դա էլ իր հերթին նոր վարկային հնարավորություններ բացեց, ինչը նաև տոկոսադրույքների բարձրացման բերեց: Պարտքի տոկոսադրույքի բարձրացման պատճառներից մեկն էլ այն էր, որ ՀՀ-ն որոշեց թողարկել եվրոպարտատոմսեր, ինչն արդեն շուկայական տոկոսադրույք է: Եվրաբոնդերը թողարկելու բացասական կողմն այն է, որ տոկոսադրույքը բարձր է, դրականն այն է, որ ցանկացած պահի կարող ես նոր պարտատոմսեր թողարկել: Այստեղ արդեն խնդիր է ծագում՝ ինչպես կառավարել պարտքը, որը մենք ստանում ենք:

- Տեսակետ կա, որ արտաքին պարտքը կարող է նվազել ներքին պարտքի ավելացման պարագայում: Սա լուծո՞ւմ է, չէ՞ որ ներքին պարտքն էլ պետք է ի վերջո մարվի:

- Ներքին պարտքը շատ պլյուսներ ունի, քանի որ թանկ ներքին պարտքն ավելի շահեկան է, քան էժան արտաքին պարտքը: Նախ՝ այն եկամուտը, որը տալիս է ներքին պարտքը, տալիս է հենց բնակչությանը, այսինքն՝ փողը դուրս չի գնում: Ներքին պարտքը նաև շուկա է ստեղծում, քանի որ արժեթղթերի շուկան հենց ներքին պարտքի շուրջ է, եթե սա չլինի, ապա բանկերի ակտիվների գործառույթները կսահմանափակվեն: Ներքին պարտքում նաև բացարձակ չկա արտարժույթային ռիսկ, կարող ես էժան արտաքին պարտք վերցնել, բայց փոխարժեքը վատթարանա, իսկ այս պարագայում նման խնդիր չկա: Ներքին պարտքը շատ առավելություն ունի: Երկրներ կան, որ ՀՆԱ-ի համեմատ ներքին պարտքը կարողանում են մինչև 300 տոկոս բարձրացնել: ՀՀ-ի պարագայում չեմ ցանկանա, որ լրիվ այս մոդելին անցնենք, որովհետև արտաքին պարտքի ժամկետայնությունը երկար է՝մինչև 250 թվականը մարում ունենք: Պետք է մտահոգվենք այն մասին, որ եթե ներքին պարտքը մեծացնենք, ապա բյուջեի ծրագրերում էլ պետք է հեռանկարային ծախսեր լինեն, այլ ոչ թե ընթացիկ ծրագրեր: Կարևորն այն է, որ ցանկացած պարտքային միջոց տնտեսական աճ բերի: Եթե մեր ներքին պարտքը մեծացնենք, ապա ամբողջությամբ պետք է փոխենք բյուջեի փիլիսոփայությունը, այլապես կարող ենք մտել վտանգավոր դաշտ: Եթե պետական պարտքը կարողանան մեծացնել նույն տեմպով, որով ներքին ներդրումներն են աճում, ապա մենք լավ իմպուլս կտանք տնտեսական զարգացմանը:

- Պետությունը նաև պահուստային գումարներ ունի: Այս ոլորտում ի՞նչ պատկեր է, ռիսկերին կդիմակայե՞նք:

- Նախկինում կես մլրդ-ից պակաս էին մեր պահուստները, այսինքն՝ խոսում էինք մի քանի 100 մլն դոլարի մասին, խոսքս 2000-ականների և դրանից առաջվա մասին է: Սակայն այս պահին մենք ունենք մոտ 2 մլրդ դոլարի պահուստ: Այսինքն՝ եթե 5 մլրդ-ից ավել պարտք ունենք, այս պահին կարող ենք 30 տոկոսը հենց հիմա մարել: Սակայն նման բան անել չի կարելի, քանի որ արտաքին պահուստի անունը պատահական չէ: Արտաքին պահուստի գնահատման ցուցանիշ կա՝ արտաքին պահուստ-ներմուծում փոխհարաբերակցությունն է, թե քանի ամսվա ներմուծում է արտաքին պարտքը ծածկում: Շոկերի ժամանակ ենք օգտագործում, իսկ վերջին ժամանակաշրջանում տնտեսությունը 2 շոկ ապրեց, ինչից պահուստը փրկեց, որ երկիրը կոլափսի չենթարկվի: Կարծում եմ՝ ՀՀ պահուստները պետք են արդեն, իսկ պահուստների վրա հույս դնել ու ծրագրեր իրականացնել չի կարելի: 2015 թվականի կրիզիսի ժամանակ պահուստը իջավ 1 մլրդ 260 մլն-ի, իսկ հիմա նորից բարձրացել է՝ հասնելով մոտ 2 մլրդ-ի: Պահուստները ձևավորում են հիմնականում վարկերն ու արտարժույթային շուկայական գործառնությունները: Ժամանակին արտաքին պահուստների հիմնական աղբյուրը սեփականաշնորհումն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:






Անի Օհանյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →