Այսօր՝
 
  • 22:24 – Ընտրություններից հետո ՀԱԿ–ը կփորձի համախմբել հասարակությունը փոփոխությունների օրակարգի շուրջ 
  • 20:59 – ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը 
  • 19:56 – Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 
  • 18:16 – Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին 
  • 18:09 – «Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին ազատ կարձակվի՝ 2013թ. կիրառված համաներման արդյունքում

Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին ազատ կարձակվի՝ 2013թ. կիրառված համաներման արդյունքում


Մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը:

«6 տարի ժամկետով դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն Անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է առանց որևէ հիմնավորման: Անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մայիսին 25-ին ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:

Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով Վոլոդյա Արտուշի Ավետիսյանին դատապարտել է ազատազրկման չորս տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկման երկու տարի վեց (6) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի հիման վրա, հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում վեց (6) տարի ժամկետով:

Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվում է 2013 թվականի սեպտեմբերի 20-ը:

Բեթղեհեմ Արաբյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →