Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը ճիշտ էր. Բրանդենբուրգի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար

Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը ճիշտ էր. Բրանդենբուրգի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար


Բունդեսթագի որոշումը ճիշտ էր, և հայտնի բանաձևում հենց Ցեղասպանություն բառն է նշվել` անկախ նրանից, թե այս հարցում ինչ դիրքորոշում ունի Թուրքիան:

Այս մասին այսօր՝ Ծիծեռնակաբերդում հայ լրագրողների հետ զրույցում հայտնեց Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխը, որի գլխավորած պատվիրակությունը ժամանումից ժամեր անց այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Հիշեցնենք, Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Բունդեսթագի բանաձևում նշվում է. «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին.

Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության և ջարդերի ենթարկված հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջև:

Խորհրդարանը դատապարտում է երիտթուրքական կառավարության արարքը, որը հանգեցրեց Օսմանյան Կայսրությունում հայերի գրեթե ամբողջական բնաջնջմանը: Բացի այդ, ջարդերին զոհ գնացին այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, խալդեր:

Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների և, այո, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի համար Գերմանիան իր մեղքն ու պատասխանատվությունն է կրում»։

Հավելվում է, որ Գերմանիայի օրենսդիր մարմինը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, «որը, չնայած գերմանացի քաղաքական գործիչների և միսիոներների միանշանակ տեղեկություններին, ոչինչ չձեռնարկեց մարդկության դեմ այդ հանցագործությունը կանգեցնելու համար: Բունդեսթագում հիշատակումը նաև առանձնահատուկ հարգանքի դրսևորում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ»:

Բանաձևում նաև նշվում էր, որ Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի հիշատակի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Ինչպես նաև նշվում էր, որ Գերմանիան պետք է օժանդակի հայերի և թուրքերի մերձեցման գործընթացում:

«Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար»,-ասված է բանաձևում:

Բրանդերբուրգ երկրամասի մշակույթի նախարարը հավելեց, որ Գերմանիայում առաջիններից մեկը հենց Բրանդեբուրգում են սկսել ուսուցանել Հայոց ցեղասպանության թեման, որով հիմա զբաղվում է Պոտսդամում գործող Լեփսիուսի հետազոտական կենտրոնը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է 2016 թվականի մարտին։ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիա պաշտոնական այցի ընթացքում երկու նախարարությունների միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում խորացված համագործակցության հուշագիրը:

Նշենք, որ քառօրյա այցի ընթացքում նախարարներ Մարտինա Մյունխի և Արմեն Ամիրյանը ներկայությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պրուսական դղյակներն ու այգիները» լուսանկարչական ցուցահանդեսը։



Անուշ Դաշտենցскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →