Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ռոբոտ Սոֆյան կժամանի Հայաստան

Ռոբոտ Սոֆյան, որն օժտված է արհեստական բանականությամբ, նույնպես կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղեկացրեցին ԱԳՆ-ում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովին նվիված ասուլիսի ժամանակ:Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես-ֆորումին, կմասնակցի հարց ու պատասխանին: Սոֆյան առաջին ռոբոտն է, որ ստացել է ՄԱԿ-ի տիտղոս և քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին նրան քաղաքացիություն է շնորհել Սաուդյան Արաբիան:

«Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է տնտեսական ֆորում, որն ավելի փոքր թիրախային խմբի համար է: Ակնկալում ենք մոտ 360 մասնակից: Ֆորումը երկու օր է լինելու՝ հոկտեմբերի 9-ին բոլոր մասնակիցները, ովքեր կլինեն Երևանում և ցանկություն կունենան, կմասնակցեն բիզնես տուրերի: Առաջինը DigiTec Expo-ի մասնակցությունն է, որտեղ ներկայացված են Հայաստանի՝ ինովացիոն և բարձր տեխնոլոգիաներում տարատեսաակ արտադրանքները: Մասնակիցներին նույն օրը կներկայացվեն նաև հայկական խմիչքներն ու դրանց պատմությունը»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 10-ին կայանալու է արդեն բուն բիզնես-ֆորումը, որտեղ լինելու է 3 զուգահեռ քննարկում 3 հիմնական ուղղություններով: Առաջինը 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունն է, որտեղ բարձր տեխնոլոգիաներին առնչվող տարատեսակ թեմաներ են ներառված, երկրորդը կայուն զարգացման և կոմերցիոն հարաբերություններին է առնչվում, իսկ երրորդը կոմերցիոն հարաբերությունների՝ ներդրումների և արտահանումների մասին է լինելու:

Բիզնես-ֆորումի շրջանակներում նախատեսվում է նաև հիմնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ՏՏ նախարարների ցանց Հայաստանում: Այդ նպատակով տեղի կունենա նաև նախարարների նիստ, որտեղ կսահմանվեն ցանցի գործունեության հետագա ուղղությունները:

«Առանցքային հյուրեր ենք ակնկալում ունենալ, ի թիվս խոշոր գործարարների, ովքեր կլինեն Երևանում, կփոխանակվեն փորձով, հաջողության պատմություններով կկիսվեն»,- ասաց Մանե Ադամյանը:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →