Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Արարատյան դաշտավայրում ջրասակավության մեղմման ելքը նոր հորերն են. ջրային կոմիտե


Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում արձանագրվող սակավաջրության եւ առկա դեֆիցիտի մեղմման նպատակով ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն մշակել է միջոցառումներ, որոնք զգալի կբարձրացնեն ջրապահովման մակարդակը:
Մասնավորապես, նախատեսվում է Արարատյան դաշտավայրի 26 համայնքներում խորքային 38 նոր հորեր հորատել, ինչպես նաեւ գոյություն ունեցող 17 հորերի վերականգնման աշխատանքներ իրականացնել:

Վերջին տարիներին Սեւ ջուր գետի հոսքերի խիստ նվազման եւ գրեթե բացակայության արդյունքում առավել առաջնահերթ են համարվում գետի իշխման տակ ընկած 15 համայնքներում խորքային 23 նոր հորերի հորատման, ինչպես նաեւ եղած՝ 14 հորերի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով:

Առավել հրատապ լուծում է պահանջում Զարթոնքի պոմպակայանի սպասարկման գոտում գտնվող համայնքների ջրամատակարարումը, որտեղ, սակավաջրությունից բացի, խիստ անհանգստացնող է նաեւ ջրանցքով անարգել հոսող կոյուղաջրերի փաստը:

Այսօր կրկին Արարատի մարզի այդ տարածաշրջան են այցել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները, հանդիպում ունեցել Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն, Վարդանաշեն համայնքների ղեկավարների եւ ՋՕԸ ներկայացուցիչների հետ: Կարեն Դադոյանը պարզաբանել է, որ կոմիտեում օպերատիվ աշխատանք է տարվում օր առաջ նոր հորերի համար ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով:

Ընդհանուր թվով՝ 23 նոր հորերի հորատման, ինչպես նաեւ գոյություն ունեցող 14 հորերի վերականգնման աշխատանքներից 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին արդեն իսկ կազմակերպվել է գնման գործընթաց՝ 18 նոր խորքային հորերի հորատման եւ 14 վերականգնվող խորքային հորերի վերականգնման աշխատանքների ձեռքբերման համար, որոնց նախահաշվային արժեքը կազմել է 711 324.7 հազ. ՀՀ դրամ:

Մրցույթի արդյունքում կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր՝ ընդհանուր 665 780 հազ. ՀՀ դրամ արժեքով:

Համայնքների ղեկավարներն ու ՋՕԸ պատասխանատուները կոմիտեի ներկայացուցչին իրենց անհանգստությունն են հայտնել ստեղծված իրավիճակի համար եւ փոխանցել նաեւ հարյուրավոր ջրօգտագործողների դժգոհությունը: Գյուղացիները ոռոգման ջրի պակասի պատճառով չեն կարողանում լիարժեք մշակել իրենց հողակտորներն ու բերք ստանալ, իսկ ստացվող կեղտաջրերն էլ մեծ սպառնալիք են թե եղած բերքի որակին, թե տեղի բնակչությանը:

«Ժամանակին Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային պաշարների անհեռատես վատնման արդյունքում ենք հայտնվել այս տխուր վիճակում: Միայն այս տարածաշրջանում վտանգված է շուրջ 1000հա հողերի ջրապահովումը: Ջրամատակարարումը սուր դեֆիցիտի պատճառով անկանոն է,տարածաշրջանը 30 հոր է սպասարկում, 12 նոր հորի հորատումը հրատապ պահանջ է, որպեսզի կարողանանք Զարթոնքի պոմպակայանի շրջակա գյուղերին բավարար չափով ոռոգման ջուր հասցնել: Արարատյան դաշտավայրում ջրասակավության մեղմման ելքը նոր հորերն են»,- ասել է Կարեն Դադոյանը:

Նոր հորերի անհրաժեշտություն կա նաեւ Արաքս գետի Ախուրյանի ջրամբարի իշխման տակ ընկած հողատարածքների ջրալրման նպատակով:

Խորքային 2 վերականգնվող հորեր, 11 նոր հորատվող. սրանց շահագործմամբ կբարձրացվի նաեւ Մրգաշատ, Խանջյան, Մայիսյան, Արտամետ, Տալվորիկ, Բաղրամյան, Արգավանդ, Այգեշատ, Նոր Արմավիր համայանքների ջրապահովման մակարդակը:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →