Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար պետք է ընդամենը 71 հակակարկտային նոր կայան. փոխնախարար

2017 թվականի բյուջեում արտակարգ իրավիճակների նախարարության ճշգրտված բյուջեն կազմել է 11 մլրդ 214 մլն դրամ, 11 մլրդ 187 մլն դրամ, որը կազմել է 99,8 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

Նրա խոսքով, այդ ոգւմարի 87,1 տոկոսը կազմել է աշխատավարձը:

«2017-ին գրանցվել է 13 655 արտակարգ դեպքը, մինչդետ 2016-ին այդ ցուցանիշը եղել է 11 967: «Արտակարգ պատահարների հետեւանքով զոհվել է 329 մարդ, 2016-ին՝ 315: Տուժել է 9877 մարդ, իսկ 2016-ին՝ 8372 մարդ: 2017-ին փրկվել է 259 մարդու կյանք, 2016-ին՝ 203»,-ասաց Նազարյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց հակակարկտային պաշտպանության հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրով. «Նախկինում հաշվետվության մեջ կար տվյալ, որ հրթիռային արձակիչ կայանների տեղադրումը հետաձգվել է մինչեւ 2017-ի հոկտեմբերի 25-ը, ներմուծումը՝ մինչեւ 2017-ի վերջը. Այս հարցում ինչ հաջողություններ ունենք»,-հարցրեց Նահապետյանը:

Ի պատասխան փոխնախարար Նազարյանն ասաց, որ որպեսզի հակակարկտային կայանները Հայաստանի ամբողջ տարածքը ծածկեն, անհրաժեշտ է 71 նման կայան, ընդհանուր գումարը՝ մոտ 12 մլն դոլար. «Մեկ կայանը 18 հազար դոլարին համարժեք դրամ է՝ չհաշված համապատասխան հրթիռները: Որոշ խնդիրներ են եղել կապված այդ հրթիռների գործարկման հետ: Համապատասխան ծառայություններն աշխատել են արտադրող կազմակերպության հետ, շտկումներն ավարտվել են: Հիմա բյուջեով պետք է համապատասխան միջոցներ տրամադրվեն, որ կարողանան դա իրականացնել:

Այսօրվա 547 գազային հակակարկտային կայանները էֆեկտիվ չեն: Մեկ նոր կայանը փակում է 15 հազար հեկտար, իսկ մեր ունեցած 547 կայանները ծածկում են Հայաստնի ընդամենը 8 տոկոսը: Նոր կայաններն ավելի արդյունավետ են, քանի որ արծաթայոդային գոյացության միջոցով կարկուտը ցրում է»,-ընդգծեց փոխնախարարը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →