Այսօր՝
 
  • 20:50 – «Առատաձեռն» եւս մեկ մարզպետ․ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագեւատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Վերաքննիչ դատարանն աննախադեպ որոշում է կայացրել բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը. Հայկ Ալումյան

Վերաքննիչ դատարանն աննախադեպ որոշում է կայացրել բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը. Հայկ Ալումյան


Վերաքննիչ քրեական դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ ամբաստանյալ Արմեն Համազասպյանի կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հետ է ուղարկել նոր քննության:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Համազասպյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ուղիղ երեք տարի գտնվում է կալանքի տակ:

«Մինչև հիմա և՛ օրենքով, և՛ ընդունված դատական պրակտիկայի համաձայն, երբ անձի գործը մտնում է դատարան, դատարանը կայացնում է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ որոշման մեջ անդրադառնում է նրա խափանման միջոցի հարցին: Եթե անձը կալանքի տակ է, հենց այդպես թողնում է անփոփոխ. հետո օրենքը թույլ է տալիս, որ պաշտպանական կողմը ժամանակ առ ժամանակ նորից բարձրացնի հարցը, միջնորդի, որ կալանքը փոխարինվի այլ խափանման միջոցով կամ վերացվի, սակայն նման միջնորդությունները որպես կանոն մերժվում են, հազվադեպ նաև բավարարվում են»,-ասաց Ալումյանը:

Ալումյանի խոսքով՝ այս դեպքում խնդիրն այլ է, որովհետև եթե առաջին ատյանի դատարանը գործի քննության ժամանակ պաշտպանի միջնորդությունը մերժում է և շարունակում է անձին պահել կալանքի տակ, այդ որոշումները մինչև բոլորովին վերջերս կամ չեն բողոքարկվում կամ եթե բողոքարկվում են, չեն քննվում:

«Նման որոշումները Վերաքննիչ դատարանի կողմից հիմնավորվում են, որ բողոքների քննությունն իրենց իրավասության մեջ չի մտնում, և դա գործը քննող դատարանի բացառիկ իրավունքն է: Օրենքն իրականում հենց այդպես էլ նախատեսում է, բայց վերջերս Վերաքննիչ դատարանը այս մասով իր պրակտիկան սկսել է ձևավորել ոչ թե ներպետական օրենքների վրա, այլ Եվրոպական դատարանի վճիռների և եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)»,-ասաց Ալումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ վերջերս մի քանի անգամ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել նման բողոքներ, իսկ այս անգամ բեկանել է և կրկին առաջարկել է առաջին ատյանի դատարանին այդ հարցին անդրադառնալ. «Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործով վերաքննիչ բողոքի հիման վրա իրավասու է դատական ստուգման ենթարկել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները դեռևս գործի քննության փուլում»:

Ալումյանի խոսքով՝ այս անգամ առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով Վերաքննիչ դատարանը նույնիսկ ցույց է տվել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը կայացված է ոչ օրինական հիմքերով կամ հիմնավորված չէ:

Նշենք, որ Արմեն Համազասպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Նա կալանքի տակ է գտնվում 2014 թվականի մայիսի 5-ից:
Բեթղեհեմ Արաբյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →