Այսօր՝
 
  • 00:47 – «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն առաջարկում է վերաբացել ՆԳՆ-ն 
  • 00:12 – Ինչն է առիթ հանդիսացել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի անսպասելի հրաժարականի համար․ կուսակցի կարծիք 
  • 23:43 – Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները» 
  • 22:17 – Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ 
  • 19:33 – Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ. Քոչարյանի փաստաբան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանի Բարձրագույն խումբ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Փյունիկի հետ, Գանձասար-Կապանը հաղթեց Արարատին

Հայաստանի Բարձրագույն խումբ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Փյունիկի հետ, Գանձասար-Կապանը հաղթեց Արարատին


Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 27-րդ տուրում «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին»:

Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 3:3: Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեցին տանտերերը: Գոլով աչքի ընկավ Զավեն Բադոյանը:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Փյունիկը» 2 րոպեում 2 գոլ խփեց տանտերերի դարպասը: Աչքի ընկան Արթուր Քարտաշյանը և Վարդան Պողոսյանը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը 3-րդ գնդակն ուղարկեցին «Ալաշկերտի» դարպասը: 48-րդ րոպեին աչքի ընկավ Նարեկ Ասլանյանը:

«Ալաշկերտը», այնուամենայնիվ, կարողացավ հավասարեցնել հաշիվը Արտակ Դաշյանի գոլերի շնորհիվ:

Այս խաղից հետո գործող չեմպիոն «Ալաշկերտը» 55 շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 38 միավորով 4-րդ տեղում է:

«Ալաշկերտ»-«Փյունիկ»` 3:3

Գոլերը` Բադոյան (13), Դաշյան (50, 58, 11 մետրանոց) - Քարտաշյան (37), Պողոսյան (38), Ասլանյան (48)

Հայաստանի Բարձրագույն խումբ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Փյունիկի հետ, Գանձասար-Կապանը հաղթեց Արարատին

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 27-րդ տուրում «Արարատը» ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ և պարտվեց 1:2 հաշվով:

Հյուրերի կազմում գոլ խփեցին Լուբամբա Մուսոնդան և Կլաուդիր Մարինին: «Արարատի» կազմում աչքի ընկավ Ռեվիկ Եղիազարյանը:

Այս խաղից հետո «Արարատը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 12 միավոր: «Գանձասար-Կապանը» 52 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:

«Արարատ»-«Գանձասար-Կապան»` 1:2

Գոլերը` Եղիազարյան (82) - Մուսոնդա (16), Մարինի (53)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Armsport
Լրահոս
Բոլոր նորությունները →