Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերին. ԱԻՆ կանխատեսումը

Ինչպիսի եղանակ է սպասվում սեպտեմբերին. ԱԻՆ կանխատեսումը


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10...12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...6C, առավելագույնը՝ 34...35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ 25...27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 28...31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 C, առավելագույնը՝ 26...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17...19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 30...35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...7C, առավելագույնը՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման` 38...40 մմ ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21...23C, լեռնային շրջաններում` 15...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` 37...39C, լեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` 10...12C, լեռնային շրջաններում` 3...5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6...7C, լեռնային շրջաններում՝ 0...+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34...35C, լեռնային շրջաններում՝ 24...25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...23C, նախալեռնային շրջաններում` 14...16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 36...39C, նախալեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7...10C, նախալեռնային շրջաններում` 4...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...9C, նախալեռնային շրջաններում՝ 4...5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...34C, նախալեռնային շրջաններում՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, նախալեռնային շրջաններում 19...61 մմ):скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →