Այսօր՝
 
  • 00:47 – «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն առաջարկում է վերաբացել ՆԳՆ-ն 
  • 00:12 – Ինչն է առիթ հանդիսացել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի անսպասելի հրաժարականի համար․ կուսակցի կարծիք 
  • 23:43 – Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները» 
  • 22:17 – Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ 
  • 19:33 – Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ. Քոչարյանի փաստաբան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում

Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում


«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

Այս կերպ, 31-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնությանը Ռուսաստանում.

«Ինձ համար միշտ առանձնահատուկ է եղել Անգլիայի հավաքականում խաղալը: Ինձ համար մեծ պատիվ էր հրավիրվել ազգային հավաքական:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ այս ամբողջ ընթացքում, բայց զգում որ, եկել է հեռանալու ժամանակը: Ինձ համար շատ դժվար էր այս որոշումը կայացնելը»,- հայտարարել է Ռունին:

Անգլիայի ազգային հավաքականի կազմում Ռունին հանդես էր գալիս 2003 թվականի փետրվարից: 17-ամյա հարձակվողն իր նորամուտը նշել է Ավստրալիայի հավաքականի հետ խաղում:

Նա Անգլիայի հավաքականի կազմում 119 հանդիպման է մասնակցել, դարձել է 53 գոլի հեղինակ: Հանդիսանում է թիմի լավագույն ռմբարկուն և անցկացրած խաղերի քանակով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն Պիտեր Շիլթոնին, որը 125 հանդիպում է անցկացրել:

Ռունին դարձել է նաև Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել, նա Եվրո-2004-ի ընտրական փուլի` Մակեդոնիայի հետ խաղում գոլ է խփել 17 տարեկան 317 օրական հասակում:

Հատկանշական է, որ աշխարհի առաջնություններոում Ռունին ընդամենը մեկ գոլ է խփել` 2014 թվականին գրավելով Ուրուգվայի հավաքականի դարպասը:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Armsport
Լրահոս
Բոլոր նորությունները →