Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայ-թուրքական սահմանի չբացվելու թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է. Խ. Քոքոբելյանը՝ Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու մասին

Հայ-թուրքական սահմանի չբացվելու թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է. Խ. Քոքոբելյանը՝ Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու մասին


Tert.am-ն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ զրուցել է Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հնարավորության և հետևանքների, ինչպես նաև հայ –իրանական հարաբերությունների մասին: Քոքոբելյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի չբացման թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է, և այստեղից ուղղակի բխում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հետ որևէ կապ չունի:

Միաժամանակ, ըստ նրա, եթե Թուրքիան «առանց մաքս» հարաբերություններ ունենա ԵԱՏՄ-ի հետ, այդ դեպքում ամենևին էլ պարտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը։ Քոքոբելյանը, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, հույս հայտնեց, որ ՀՀ-ի հետ կապված բոլոր որոշումները պետք է կայացնի բացառապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:

- Պարո՛ն Քոքոբելյան, արտաքին քաղաքական սենսացիային մոտ օրակարգ հասունացավ այն բանից հետո, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ մտադիր են միանալ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին, դրան հասցրել են արձագանքել հայկական և ռուսական կողմերը: Հիմա հիմնական հարցադրումն է՝ այս պայմանագրի հետևանքով կբացվի՞, թե՞ չի բացվի հայ-թուրքական սահմանը:

- Մամուլից ծանոթացել եմ հայկական կողմի տեսակետներին և չեմ կարող չնշել, որ շատ մակերեսային մոտեցումներ են առաջ քաշվում ու քննարկվում: Նախ՝ հասկանանք, որ սա արևմտյան պրոյեկտ չէ, սա եվրասիական է: Եվ քաղաքականության հետ աղերս ունեցող յուրաքանչյուր ոք պետք է առնվազն ունենա այն տարրական պատկերացումը, որ հայ-թուրքական սահմանի չբացման թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է: Եվ այստեղից ուղղակի բխում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հետ որևէ կապ չունի։ Բացի դրանից՝ այստեղ հարցը ոչ թե ԵԱՏՄ անդամակցության, այլ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին է, ինչը հնարավորություն կարող է տալ, որ Թուրքիան «առանց մաքս» հարաբերություններ ունենա ԵԱՏՄ-ի հետ, և ամենևին էլ պարտադիր չէ այդ դեպքում բացել Հայաստանի հետ սահմանը։ Ես սա ցավով եմ ասում, քանզի միշտ այն կարծիքին եմ եղել, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Բայց հայ-թուրքական սահմանի բացման մոտիվացիան ու շարժառիթներն այլ տեղ պետք է փնտրել։ Էլեմենտար տնտեսական ու քաղաքական հաշվարկ է, որ հայ –թուրքական սահմանի բացումն ակնհայտորեն բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, և անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Հայաստանի հետ միակողմանի փակել է սահմանը: Եվ թող ոչ ոք չասի, թե սահմանի փակ լինելը դրական երևույթ է: Ցավալի է, բայց կան նույնիսկ պաշտոնյաներ, որ ասում են, թե «Փառք Աստծո, որ չի բացվում սահմանը»: Ես այդ մոտեցումներն անհասկանալի և անհեռատես եմ համարում, քանզի զուտ տնտեսական առումով սահմանի բացումը մեզ օդ ու ջրի պես պետք է: Ավելին՝ մենք պետք է աշխատենք և մեր օրենսդրությամբ էլ նպաստավոր դաշտ ապահովենք, որպեսզի սահմանի բացումը նոր խնդիրներ չառաջացնի հայ-թուրքական հարաբերություններում՝ տնտեսական էքսպանսիայի հետ կապված: Հաջորդ խնդիրը, ցավոք, Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, Թուրքիան կարող է արհամարհել հայ-թուրքական սահմանի բացումը, ինչու ոչ՝ նաև շահարկել:

-Ռուս քաղաքագետ Կոլերովը մոտավորապես այդպես էլ ասել էր, որ հայ-թուրքական սահմանի բացում չի ենթադրվում:

- Հայաստանը պետք է կարողանա քաղաքական կամք դրսևորել և, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, պաշտպանել իր շահերն, ինչին, ցավոք, չեմ հավատում, որովհետև մինչ այս ԵԱՏՄ-ում մեր իրավունքների հետ կապված խնդիրներից որևէ մեկը չեն կարողացել լուծել ի շահ Հայաստանի: Եվ հայ-ռուսական հարաբերությունները բառիս բուն իմաստով վերածվել են արտագնա աշխատողներին առնչվող գործընթացի: Փոխանակ խոսվի ռուսական կողմից Ադրբեջանին հարձակողական տիպի զենքի վաճառքի մասին, օրերս էլ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուսական նորագույն զենիթահրթիռային C-500 համակարգերի հավանական գնորդների ցանկում է։ Իսկ C-500-ը հայտնի C-400-ի կատարելագործված տարբերակն է։ Այ, այս կարևորագույն խնդրի մասին պապանձվում են, բայց գործ անելու իմիտացիա ստեղծելու համար բարձրաձայնում ու հետո էլ քաջաբար լուծում են ամենապարզ, ամենաէլեմենտար խնդիրները: Չեմ ասում, որ այդ խնդիրները չպետք է լուծվեն, բայց կան շատ ավելի առաջնային ու կարևոր խնդիրներ, որոնք էլ պատճառն ու հետևանքն են, որ Հայաստանն այսօր այս վիճակում է: Ցավոք, պետք է նշեմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների վրա Հայաստանը երբեք էլ էական ազդեցություն չի ունեցել: Եվ պետք է գոնե այժմ ամեն ինչ անենք, որ Հայաստանն ազդեցություն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և իր շահերը այդ համատեքստում պաշտպանի:

-Եթե սա եվրասիական պրոյեկտ է, ինչպես Դուք եք ասում, ապա Հայաստանը կկարողանա՞, օրինակ, մերժել Ռուսաստանին, այն է՝ վետո դնել Թուրքիայի համաձայնագրին միանալու հարցում, եթե Թուրքիան, ինչպես նշեցիք, չբացի սահմանը:

-Իրավական առումով՝ այո, բայց զուտ քաղաքական առումով հավանական չեմ համարում: Տեսեք, թե սա ինչ հրատապ ու զգայուն թեմա է, բայց մինչ այս պահը մեր պաշտոնյաները, որոնք նաև եվրասիական միության ղեկավար կառույցներում են ներգրավված, անգամ ղեկավարում են ԵԱՏՄ կարևորագույն մարմիններից մեկը, որևէ կերպ չեն արձագանքել, դիրքորոշում չեն հայտնել: Վստահեցնում եմ՝ հետագայում էլ չենք լսի որևէ արձագանք: Մի կարևոր դիտարկում ևս, եթե Թուրքիան կարող է առանց մաքս հարաբերություններ հաստատել ԵԱՏՄ-ի հետ՝ չանդամակցելով այդ կառույցին, եթե այդ հարցը Ռուսաստանում ընդունում են հալած յուղի պես, անգամ ՌԴ-ի ձեռքին քարոզչական գործիք է դարձել, ապա հարց է առաջանում ինչո՞ւ Հայաստանը չէր կարող առանց ԵԱՏՄ-ին անդամակցելու Ռուսաստանի և մյուս երկրների հետ ունենալ առանց մաքս հարաբերություններ: Եվ սա հռետորական հարց չէ, որ բարձրացնում եմ, այլ ակնկալում եմ, որ պաշտոնատար անձինք այս հարցի պատասխանը տան ՀՀ այլ քաղաքացիներին:

- Խոսենք նաև հայ-իրանական հարաբերութունների մասին, քանի որ այս օրերին Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ: Այս ծրագիրը որքանո՞վ է ռեալ՝ հաշվի առնելով, որ 2000-ականներին Ռուսաստանն անգամ թույլ չտվեց, որ Հայաստան-Իրան գազատարի խողովակի տրամաչափը մեծացվի: Հիմա ի՞նչ է փոխվել, որ թողնի, ՌԴ-ի մոտեցումներում փոփոխությո՞ւն կա:

- Առաջինը՝ հայ-իրանական հարաբերություններն ավելի բնականոն և ամուր հիմքերի վրա են գտնվում, քան որևէ դեսպանի կամ պաշտոնյայի այցելություն կամ հայտարարություն: Երկրորդը՝ պարզ է, որ թե՛ հայ պաշտոնյաները, թե՛ քաղաքական գործիչները, թե՛ հայ ժողովուրդը պետք է հասկանան, որ ՀՀ-ի հետ կապված բոլոր որոշումները պետք է կայացնի բացառապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, ցավով պետք է ասեմ, որ դեռևս 2000-ական թվականներին մեր իշխանությունների դիմադրողականությունը, միգուցե նաև կամքը, չբավարարեց վերոնշյալ հարցում շահեկան որոշում կայացնելու համար: Հաշվի չառնվեց, որ հայ-իրանական գազատարը ստրատեգիական նշանակություն ունի ոչ միայն ՀՀ-ի, այլև ԵՄ-ի և Վրաստանի համար: Սա էր պատճառը, որ մենք ժամանակին էլ դեմ էինք գազատարի սեփականաշնորհմանը: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած հարցին, ապա չեմ կարծում, որ սա այնքան ծախսատար գործընթաց է, որ ՀՀ-ն ու իրանական կողմը հրաժարվեն, իրականում խոսքը շահավետ գործարքի մասին է: Ինչպես նաև, եթե ռուսական գազը 1.5 տարի առաջ լուրջ զենք էր համարվում, ապա այսօր այդպես չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարվա առաջին եռամսյակում «Գազպրոմի» եկամուտները 11 անգամ նվազել են, ինչից կարող ենք հետևություն անել, որ ՌԴ-ն գազն իրացնելու խնդիր կարող է ունենալ: Ուշագրավն այն է, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների ամենալարված ժամանակահատվածում անգամ չի խոսել Թուրքիա մատակարարվող գազի սակագնի բարձրացման մասին, որն, ի դեպ, ավելի մատչելի է մեզ մատակարարվող գազի սակագնի համեմատ: Այսինքն՝ հայ-իրանական հարաբերություններն ինքնաբավ են՝ զարգացման լայն հնարավորություններով, թեպետ ցավալի է, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելու հետևանքով շատ սահմանափակումներ կան այդտեղ ևս: Միևնույն է, վստահ եմ՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի և թե՛ ԵՄ-ի համար ՀՀ-ի ճանապարհը կարող է լինել անփոխարինելի՝ որպես էներգառեսուրս տեղափոխման էժան ճանապարհ: Այսօր ԵՄ-ում քննարկվում է, որ հեղուկ գազը տանկերների միջոցով, ծովային ճանապարհով հասնի Եվրոպա, միայն թե հրաժարվեն ռուսական գազից: Եթե նման նախագծեր են քննարկվում, ապա Հայաստանի ճանապարհով գազի անցկացումն ու ծավալների մեծացումը միանշանակ շահավետ պրոցես է: Կուլիսներում քննարկումներ կան, որ իրանական գազը ՀՀ-ով կարող է տեղափոխվել Վրաստան եռակողմ համաձայնագրով՝ Հայաստան-Իրան-Գազպրոմ, և մեկ տարի է, ինչ այս բանակցությունները շարունակվում են:

Հայ-իրանական հարաբերությունները երբեք չի կարելի կապել այլ երկրների հարաբերությունների հետ, սա այն հազվագյուտ դեպքերից է, որ մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն ազդեցություն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: Ես նաև ցավով եմ նշում, որ հայ-իրանական սահմանին այս պահին կա ռուսական վերահսկողություն, ինչն ինձ համար որևէ կերպ ընդունելի և հասկանալի չէ: Եթե Թուրքիայի հետ կապված բացատրություններ փորձում ենք գտնել, ապա հայ-իրանական սահմանին դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկա:

-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ մի կողմից իրանական կողմն այդպիսի հայտարարություն է անում, իսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Բազեում խիստ զգուշավոր ասաց, որ այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում` անդրադառնալով ՀՀ-ից էներգակիր գնելու վերաբերյալ առնչվող հարցին: Վարչապետը բառացիորեն ասաց, որ եթե լինի նման առաջարկ, գնային համեմատությամբ ձեռնտու լինի, մեծ սիրով:

- Ես համարում եմ, որ նա զուտ պաշտոնական դիրքորոշում է փորձել հայտնել, բայց բոլոր նրանք, ովքեր քաջատեղյակ են, գիտեն, թե այդտեղ ինչ կնճռոտ խնդիրներ կան և ինչի շուրջ են գնում բանակցությունները: Նոր չէ, որ իրանական կողմը խոսում է այդ մասին, նաև 3-4 տարի առաջ Իրանի նախկին դեսպանն է հայտարարել, որ իրենք պատրաստ են, ուղղակի հայկական կողմից իրենց առաջարկ չի եղել քննարկելու, օրինակ՝ գազի սակագինը կամ գազի ծավալների հետ կապված հարցեր: Այսինքն՝ սրանք հստակ իրանական մոտեցումներն են, որոնք չեն փոխվել և բնական է, որ Իրանին և մեզ նույնպես ձեռնտու է, որ իրանական գազը ոչ միայն Հայաստան մտնի, այլ նաև Հայաստանը դառնա տրանզիտ երկիր: Ընդհանրապես, բիզնեսը, երբեմն, թելադրում է իր կանոնները և քաղաքական վարքագիծ փոխում: Կա շատ պարզ հաշվարկ՝ ռուսական գազը մինչև Հայաստան հասցնելու ծախսը և իրանական գազը Հայաստանում ստանալու ծախսը համադրելի չեն: Այսինքն՝ կա նաև տրանսպորտային տեղափոխման արժեք։ Մյուս խնդիրը կապված է ռուսական պատժամիջոցների հետ. անկախ ամեն ինչից, գազը միայն տեղափոխումը չէ, այլ նաև միջազգային առևտուր է, իսկ մենք գիտեք, թե այսօր Ռուսաստանի և հատկապես Գազպրոմի առջև ինչպիսի կոշտ խոչընդոտներ են դրված միջազգային շուկայում:

Անի Օհանյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →