Այսօր՝
 
  • 11:35 – «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը 
  • 17:09 – «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը 
  • 16:46 – «Նիկոլի ձեռքը «խերով» էր» վերնագրեր ֆրանսիական կայքերում, հակամակրոնյան ցույցեր Ֆրանսիայում 
  • 16:31 – Պառլամենտում մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը վախենում է իշխանություներից․ Սամվել Նիկոյան 
  • 16:18 – Փողոցային ժողովրդավարությունն ընդունելի չէ մեծ քաղաքականությունում. Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն. Փյունիկ-Գանձասար-Կապան` 2:1

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն. Փյունիկ-Գանձասար-Կապան` 2:1


Այսօր` օգոստոսի 11-ին Երևանի «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին» և հաղթեց 2:1 հաշվով:

«Փյունիկն» իր առաջին հանդիպումն էր անցկացնում ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի գլխավորությամբ, ում օգնում էր Ումար Մախիևը:

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեցին տանտերերը: Աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը: Րոպեներ անց «Գանձասար-Կապանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքս Ջունիորը:

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: 75-րդ րոպեին գոլ հեղինակեց Ռոբերտ Մինասյանը:

Այս խաղից հետո «Փյունիկը» 4 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Փյունիկը» ոչ-ոքի էր խաղացել «Բանանցի» հետ (2:2), իսկ «Գանձասար-Կապանը» պարտվել էր «Արարատին» 1:3 հաշվով:

Վաղը` օգոստոսի 12-ին «Ալաշկերտը» ուժերը կչափի «Արարատի» հետ, իսկ օգոստոսի 13-ին «Շիրակը» կընդունի «Բանանցին»:

Հիշեցնենք, որ մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Փյունիկ». Գոռ Մանուկյան, Արթուր Քարտաշյան, Արամ Շախնազարյան, Արմեն Մանուչարյան, Լևոն Հայրապետյան, Մաքսիմ Երմակով, Վահագն Հայրապետյան, Նարեկ Ասլանյան, Ալիկ Առաքելյան, Հովհաննես Պողոսյան, Ռոբերտ Մինասյան
«Գանձասար-Կապան». Գևորգ Կասպարով, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո, Լուբամբո Մուսոնդա, Ալեքս Ջունիոր, Սարգիս Շահինյան, Գևորգ Նռանյան

«Փյունիկ»-«Գանձասար-Կապան»` 2:1
Գոլերը` Առաքելյան (34), Մինասյան (75) - Ջունիոր (45+2)

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Armsport
Լրահոս
Բոլոր նորությունները →