Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Առանձին օրերին՝ 39-40 աստիճան. օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը

Առանձին օրերին՝ 39-40 աստիճան. օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը։

Այս մասին տեղեկատվությունը զետեղված է ԱԻՆ կայքում։

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...27C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39...40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13...15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 13C, միջին բացարձակ առավելագույնը` 37C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...10 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...27C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39...40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15...17C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12...13C, միջին բացարձակ առավելագույնը` 37...39C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...11 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...18C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29...34C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...8C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7C, միջին բացարձակ առավելագույնը` 25...32C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...46 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...19C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30...34C, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...9C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7C, միջին բացարձակ առավելագույնը` 27...30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40...60 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19...22C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35...39C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6...11C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8...12C, միջին բացարձակ առավելագույնը` 30...32C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...55 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26...27C, լեռնային շրջաններում` 18...20C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38...39C, լեռնային շրջաններում` 28...33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12...15C, լեռնային շրջաններում` 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12...13C, լեռնային շրջաններում` 5...6C, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35...38C, լեռնային շրջաններում` 27...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝ 9...20 մմ, լեռնային շրջաններում՝ 26...30 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25...26C, նախալեռնային շրջաններում` 17...19C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39...40C, նախալեռնային շրջաններում` 29...33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13...15C, նախալեռնային շրջաններում` 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11...15C, նախալեռնային շրջաններում` 5...8C, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35...37C, նախալեռնային շրջաններում` 29...31C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8...30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15...40 մմ):скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →