Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել

Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել


Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ոչ ամբողջական կազմով մասնակցում էր Ալի Ալիևի հուշամրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ չէ ըմբիշների ելույթներից: Չորս մարզիկ և մեկ մեդալ: Միայն Գևորգի Կետոևին էր հաջողվել երրորդ տեղ զբաղեցնել.

«Իմ նպատակն աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշների հնարավորությունները տեսնելն էր: Տղաներից ամեն մեկն իր սխալներն ունի` ֆիզիկական, տեխնիկական: Նրանք պատրաստ չեն տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ մենք աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք մեկնելու:

Այսօր աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք այն ըմբիշներից, որոնք միջազգային մրցաշարերում կամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ են զբաղեցրել: Մյուսները պետք է շատ աշխատեն և ավելի պատասխանատվությամբ մոտենան մրցումներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Նարեկ Սիրունյանը ևս պետք է հանդես գար հուշամրցաշարում: Սակայն ըմբիշը վնասվածքի պատճառով այն բաց թողեց: Սիրունյանի մասնակցությունը հարցականի տակ է նաև աշխարհի առաջնությունում.

«Թիմի կազմը պարզ կդառնա վերջին հավաքից հետո:

Շատ լավ կլինի, որ մեր բոլոր ըմբիշները կարողանան մասնակցել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս փորձն աշխատեց Վալոդյա Ֆրանգուլյանի և Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը չեմպիոն էր դարձել, իսկ Գրիգորյանը փոխչեմպիոն: Նրանք զգացին, որ կարող են հաղթել նաև մեծահասակների պայքարում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ալի Ալիևի հուշամրցաշարին մասնակցում էին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) և Գևորգի Կետոևը (97 կգ):

Հուլիսի 15-ին հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ, որտեղ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնի:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Armsport
Լրահոս
Բոլոր նորությունները →