Այսօր՝
 
  • 22:24 – Ընտրություններից հետո ՀԱԿ–ը կփորձի համախմբել հասարակությունը փոփոխությունների օրակարգի շուրջ 
  • 20:59 – ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը 
  • 19:56 – Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 
  • 18:16 – Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին 
  • 18:09 – «Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայաստանն ու Տաջիկստանը հարաբերությունները կկառուցեն ռազմական գործունեության հիման վրա. նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանն ու Տաջիկստանը հարաբերությունները կկառուցեն ռազմական գործունեության հիման վրա. նախագահների համատեղ հայտարարությունը


Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի հրավերով 2017թ․ հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Է․Ռահմոնը։

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ կայացած բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները առանձնակիորեն կարևորեցին այդ իրադարձությունը, որը երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության նոր էջ բացեց։

Հայաստանի Հանրապետության Նախագահը և Տաջիկստանի Հանրապետության նախագահը,

համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-տաջիկական հարաբերություների ողջ համալիրի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները,

հենվելով Հայաստանի և Տաջիկստանի միջև պատմական ամուր փոխառնչությունների, երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի և համագործակցության վրա,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին 2002թ․ ապրիլի 3-ի համաձայնագրի անխախտելիությունը,համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից,ընդգծելով հետագա սերտ համագործակցության և միջազգային ասպարեզում գործողությունների համակարգման կարևորությունն ու նպատակահարմարությունը,ձգտելով զարգացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ավելի սերտ փոխգործակցությունը այն միջազգային կառույցներում, որոնց անդամ են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը,հայտարարում են ներքոհիշյալի մասին.

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը լի են վճռականությամբ հետագայում ևս շարունակել ամրապնդել և բազմապատկել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը։ Նրանք հարաբերությունները կկառուցեն ռազմավարական գործընկերության հիման վրա, փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով։

Պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնում խորացնելու երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրային, տրանսպորտային, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում, ինչպես նաև գիտության, մշակույթի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։

Նախագահները հաստատեցին, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության խորացումը երկու երկրների արմատական շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության հիման վրա ամբողջապես բխում է երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից և հանդիսանում հայ-տաջիկական միջպետական փոխգործակցության առանցքային տարր։

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի շահ խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը իրենց հավատարմությունն են հաստատում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Կողմերը ճանաչում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման հարցում տարածաշրջանային կառույցների գնալով աճող դերի պայմաններում:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում անվտանգության, կայունության ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը միտված համատեղ համաձայնեցված գործողություններ իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ և բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա: Նախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում: Կողմերը ողջունում են միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ստացած միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կառուցողական ջանքերը:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նշանակությունը՝ անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում, և ակտիվորեն կհամագործակցեն նշյալ կազմակերպության շրջանակներում նախատեսված փոխադարձ պարտավորությունների իրականաց¬ման ուղղությամբ:

Կողմերը ջանքեր կգործադրեն Անկախ պետությունների համագործակցությունը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են իրենց պատրաստակամությունը հետագայում ևս փոխգործակցել գլոբալ մարտահրավերների և վտանգների՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ ձևերին հակազդման ոլորտում՝ հիմնվելով միջազգային համաձայնագրերի վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

Կողմերն ընդգծում են Հայաստան-Տաջիկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ընդլայնման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և ողջունում են նշյալ հանձնաժողովի համանախագահության մակարդակի բարձրացումը:
Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական, թեթև և վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Երևանի և Դուշանբեի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման օգտին, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնում մշակելու համատեղ ծրագրեր տրանսպորտի ոլորտում:

Կողմերն ամեն կերպ կաջակցեն մշակույթի և արվեստի ոլորտում կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, առողջապահական հաստատությունների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների և մշակութային-հումանիտար ոլորտի այլ հաստատությունների միջև անմիջական կապերի ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները ներկա փուլում մեծ հեռանկարներ ունեն համագործակցության բոլոր ոլորտների ինտենսիվ զարգացման և խորացման համար՝ երկու ժողովուրդների արմատական շահերին համահունչ:

Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունների առնչությամբ, որոնց արդյունքում ստորագրվեցին ներքոհիշյալ փաստաթղթերը.

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին,

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիր,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին։

Պետությունների ղեկավարներն ընդգծեցին, որ ամենաբարձր մակարդակով հանդիպումը զգալի ներդրում ունեցավ և նոր հորիզոններ բացեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդման համար:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Է. Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանին պաշտոնական այց կատարել Տաջիկստանի Հանրապետություն:

Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →