Այսօր՝
 
  • 22:14 – «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը 
  • 20:47 – Կարեւոր հենակետը թողնում ենք մեկի հույսին, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ. Գորգիսյանը՝ Բաղրամյանի մասին 
  • 20:43 – Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը 
  • 20:29 – Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը 
  • 19:43 – Էրդողանը քննադատել է Financial Times-ին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Boeing 777X. ներկայացվել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը

Ամերիկյան Սիեթլ քաղաքում ներկայացվել է աշխարհում ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 777X-ը, որի շնորհանդեսը պետք է մեծ շուքով դեռ չորեքշաբթի կայանար, սակայն Եթովպիայում Boeing-ի խոշոր ավիաաղետի պատճառով մի քանի օրով հետաձգվել էր ու ավելի համեստ կազմակերպվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, արդյունքում միջոցառմանը ներկա են եղել միայն Boeing ընկերության աշխատակիցները:

Ենթադրվում է, որ նորույթն իր անդրանիկ թռիչքը կիրականացնի գարնան վերջին:

Boeing-ի պնդմամբ` 777X մոդելը կլինի աշխարհում ամենամեծ ու արդյունավետ երկշարժիչանոց ինքնաթիռը, որը 12%-ով ավելի քիչ վառելիք կօգտագործի, ինչպես 10%-ով պակաս օպերացիոն ծախսեր կունենա: 

Դրա թևերի բացվածքը 71,6 մ է:
777X-ը ներկայացվել է երկու մոդելով՝ 777-9 (77մ) և 777-8, որն ավելի կարճ է: Ներկայում աշխարհի ամենաերկար ուտևորատար ինքնաթիռի՝ Boeing 747-8-ի երկարությունը 76,3 մ է:
 
Ինչ վերաբերում է գնին, ապա 777-8-ն արժե 360,5 մլն, իսկ 777-9-ը՝ 388.7մլն դոլար: 777-8  մոդելը կկարողանա տեղավորել 350- 375 ուղևոր, իսկ 777-9-ը՝ 400-425: 777X-ը կարող է առավելագույնը 16, 110 կմ ճանապարհ անցնել:

Ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2020թ.: Պատվիրատուների ցանկում են British Airways, All Nippon Airways, Cathay Pacific, Emirates, Etihad Airways, Lufthansa, Qatar Airways, Singapore Airline ավիաընկերությունները:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →