Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հիմնական ներդրումները լինում են տնտեսության ներքին սպասարկման ճյուղերում, պետք է խրախուսել արտահանումը․ ֆինանսների փոխնախարար

ԱԺ-ում մեկնարկեց Հարկային օրենսգրքի ու կից օրենքների հետ կապված խորհրդարանական լսումները, որը կազմակերպել է ԱԺ տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովը։ Առաջինը ելույթ ունեցավ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա հայտարարեց, թե մինչև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ներկայացնելը կատարել են վերլուծություններ, որպեսզի ախտորոշեն տնտեսական ներկայիս իրողությունները։

«Առաջին միտումը, որ նկատել ենք, որն անհանգստացնող նշանակություն ունեցավ  այն է, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերը զիջում են տնտեսությունում ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների կամ ճյուղերի շահութաբերությանը՝ այդ տարբերությունը երբեմն հասնում է 2,56 գործակցի։ Այսինքն՝ ներքին սպառումն ավելի շահութաբեր է, քան արտահանումը։ Հիմնական ներդրումները լինում են տնտեսության ներքին սպասարկման ճյուղերի վրա»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ն՝ իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր, չի կարող տնտեսական զարգացումը կապել միայն ներքին սպառման ճյուղերի զարգացման հետ։ Պողոսյանը կարծում է, որ պետք է բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել արտահանում՝ կայուն նախադրյալներ ստեղծելով երկարատև տնտեսական աճի համար։

«Ինչպես աջակցել արտահանողներին հարկային գործիքներով, որոնք սահմանափակ են այն առումով, որ ԱԱՀ-ից ու ակցիզային հարկից ազատված են, հետևաբար, հիմնական ուղղությունը պետք է լինի հարկերի գծով բեռի նվազեցումը։ Առաջարկվում է շահույթահարկի դրույքաչափը նվազեցնել 2 տոկոսային կետով և դնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ։ Եկամտային հարկի մասով նախատեսվում է 2020 թ․ հունվարի 1-ից 23 տոկոսը դարձնել դրույքաչափը՝ հետագայում նվազեցնելով մեկական տոկոս՝ հասցնելով մինչև 20 տոկոսի»,- ներկայացրեց Արման Պողոսյանը։

Վերջինս նկատեց, որ այս փոփոխությունները հանգեցնում են պետական բյուջեի եկամուտների կորստի։ Ըստ  նրա՝ 2017 թ․ գնահատականներով՝ եկամտահարկի կորուստը գնահատվել է 27,5 մլրդ դրամ, շահութահարկի գծով կորուստը շուրջ 11 մլրդ դրամ։ Պողոսյանը հավելեց, որ այս կորուստը լրացնելու համար անուղղակի հակերի բեռը բարձրացվել է։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →