Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«ՊԵԿ–ի աշխատակիցը 950 դրամանոց մայկա ա վերցրել, եկել ա՝ 50 դրամի համար 170 հազար տուգանել». Ծառուկյան

Ստուգում են, ասում են բողոք կա, հիմա եթե իրանք սարքում են, ստից մի հատ բողոք են ուղարկում, թող ստուգեն, ես ի՞նչ անեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝անդրադառնալով իրեն պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումներին։

«Բոլորն էլ պետք է ստուգվեն, օրենքի առաջ բոլորը հավասար են, ես ասել եմ առաջինը ինձանից սկսեք, բայց ստուգումներին ձեւ կա։ Ես ասել եմ, որ թող ստուգումները ավարտեն, պարոն Ծառուկյանը բոլորին կհրավիրի, տեղը տեղին, փաստացի, դոկումենտալ, հարց–պատասխան, բոլորը կասի։ Ես նորից եմ ասում՝ ստուգում են, թող ստուգեն»,–նշեց նա։

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է ստուգումներում, Ծառուկյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չեմ կարող ասել, ստուգում են, ասում են բողոք կա, հիմա եթե իրանք սարքում են, ստից մի հատ բողոք են ուղարկում, առավոտից իրիկուն, լավ մի տարի հնարավոր ա, էն ժամանակ ստուգում էին առավոտից երեկո, հիմա նորից ստուգում են, լավ, թող ստուգեն, ի՞նչ անեմ։ Ես ասում եմ՝ Ծառուկյանին դա վնաս չի, ավելի լավ՝ թող ստուգեն, բայց դա վնաս ա տնտեսությանը, վնաս ա ժողովրդին»։

Նա պնդեց՝ ՊԵԿ աշխատակիցը «Առինջ մոլում» գնում է կատարել եւ շփոթության մեջ դնելով վաճառողին՝ 170 հազար տուգանել.  «Ես ասում եմ, հենց նույն ՊԵԿ–ը, որը լիարժեք ամպագորգոռ բաներ ա խոսում, փաստացի դոկումնետալ սաղ կներկայացնեմ, այդ օրը մտել են շուկա, մարդուց մայկա է վերցրել ՊԵԿ–ի աշխատակիցը՝ 950 դրամ, մարդը տվել ա, փաստացի դոկումնետալ մարդը կա, հետո գնացել, եկել ա, թե բա խնդրում եմ էլի, սա մի քիչ նեղ ա, այ էն մյուսը կտա՞ս, 50 դրամ ավել։ Ասել ա խնդրեմ եղբայր ջան, սա տուր, նա վերցնեմ, ասել ա՝ ՀԴՄ–ն չխփեցիր 50 դրամի, 170 հազար էդ խեղճուկրակ մարդի վրա ակտ ա գրել։  Մարդը ամբողջ օրը լացի մեջ, թե իր ընտանիքը ո՞նց ա պահելու։ Ես դեմ չեմ՝ աբարոտների դեպքում գրեք, բայց եթե մարդը մարդային քայլ ա կատարել, 170 հազար ակտ ա գրել»,–նշեց նա։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →