Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՀՀ խորհրդարանը քննարկում է ֆինանսական միջնորդների գովազդի սահմանափակման օրինագիծը

Այս օրինագծի ընդունման անհրաժեշտությունն առաջ է եկել վերջին ժամանակներս կազմակերպությունների եւ մասնավոր անձանց գործունեության ակտիվացման հետ կապված, որոնք քաղաքացիներին առաջարկում են միջնորդների ծառայություններ վարկեր ստանալու համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ապրիլի 18-ին, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ այդ ծառայություններն ակտիվ գովազդվում են ինչպես սոցցանցերում, այնպես էլ փողոցում։ «Մենք նաեւ պարզել ենք, որ այդ անձինք չունեն ոչ մի ընդհանուր բան բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, բայց միայն որոշ ֆինանսական ու իրավաբանական գիտելիքներ ունենալով՝ մարդկանց առաջարկում են ստանալ բանկային ծառայություններ, որոնք քաղաքացիները կարող են ստանալ ինքնուրույն, առանց որեւէ միջնորդության։ Այդ ծառայությունների համար քաղաքացիներից պահանջում են ու ստանում միջնորդավճարներ, որոնք հաճախ կազմում են վարկի ընդհանուր չափի 25, 30 եւ անգամ 40 տոկոսը։ Արդյունքում՝ այդ առանց այդ էլ ոչ էժան վարկերը քաղաքացիների վրա էապես թանկ են նստում։ Քաղաքացիներն օգտվում են այդ անձանց ծառայություններից՝ կարծելով, որ նրանք ինչ-որ կերպ ազդել են վարկ ստանալու գործընթացի վրա»,- պարզաբանել է Թանդիլյանը։

Նա նաեւ նշել է, որ այդ հարցը ներկայում չի կարգավորվում ոչ մի օրենքով, եւ այն անձանց հանդեպ, ովքեր քաղաքացիներին մոլորության մեջ են գցում, ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Պատգամավորը նշել է, որ օրինագծով առաջարկվում է տուգանել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով այն ընկերություններին եւ իրավաբանական անձանց, որոնք գովազդում են իրենց մատուցած ծառայությունները՝ չունենալով համապատասխան լիցենզիա։ «Ընդ որում, եթե չորս տարվա ընթացքում նրանք երկու անգամ են խախտում այս նորմը, ապա երկրորդ անգամ տուգանքն ավելանում է նվազագույն աշխատավարձի 4000-ապատիկի չափով»,- ընդգծել է պատգամավորը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →