Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բոտսվանայում հազվագյուտ կապույտ գույնի ադամանդ են հայտնաբերել

Բոտսվանայում հազվագյուտ երանգ ունեցող 20 կարատանոց ադամանդ են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաընկերությանը, թանկարժեք քարը արդյունահանվել է բոտսվանական Okavango Diamond Company պետական ընկերության կողմից:

Ընկերության տնօրենի խոսքով՝ 20.46 կարատանոց բնակտորն աշխարհի ամենահազվագյուտ քարերից մեկն է և դասվում է երբևէ հայտնաբերված ամենամեծ կապույտ ադամանդների շարքին: Ինչպես և հազվագյուտ ու նշանակալի մյուս քարերի դեպքում, նորույթը նույնպես անվանում է ստացել՝ The Okavango Blue:

Բոտսվանան համաշխարհային առաջատարներից մեկն է ադամանդների արդյունահանման գործում: Թանկարժեք քարերի վաճառքն արտասահմանում ապահովում է երկրի՝ արտահանումից ստացվող եկամուտների 80 տոկոսը:

Կապույտ և երկնագույն քարերը՝ կախված գույնի խտությունից, համարվում են շատ հազվագյուտ և արտասովոր: Հղկումից հետո մեկ կարատի արժեքը կարող է կազմել 150 000 - 700 000 դոլար:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →