Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը. Գյուղնախարարի պաշտոնակատար

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ինֆորմացիոն վերլուծական կենտրոն ստեղծել եւ կատարել տվյալների վերլուծություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

«Երբ խոսում ենք ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներից կարեւոր է հասկանալ, թե նախարարությունները որքանով են համապատասխանում տնտեսության պահանջներին։ Երբ մենք ֆունկցիոնալ ուսումնասիրություններ ենք կատարում, պարզվում է, որ ժամանակակից տնտեսության պատվերը բավարարող համապատասխան կառույցներ չունենք։Այս պատճառով նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է շուկաների վերլուծությունը, գոտիականության վերլուծությունը, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրենք մեր ֆերմերներին։ Շատ հաճախ մենք նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,– նշեց նա։

Գեղամ Գեւորգյանը կարեւորեց վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը.

«Ինստիտուցիոնալ բարեփոխումներից է վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը՝ սուբիսդիաների ռեգիստր, անասունների համարակալումը, որը հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում»։

Անդրադառնալով  պետական օժանդակության ծրագրերին, նա նշեց, որ գնում են 2 ուղղությամբ՝սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, ինչպես նաեւ ուղիղ ֆինանսավորում։

«Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինասական ռեսուրս չի տրամադրել։ Շատ է բարձրացվում հարցը, որ գյուղացիական տնտեսություններն այս կամ այն ձեւով ծանրաբեռնված են վարկային բեռով կամ գրավի համապատասխան առարկա չունեն, որպեսզի օգտվեն այս ֆինանսական ռեսուրսից։ Սրա համար մինչեւ 5 մլն դրամ վարկը տրվում է երաշխիքով»,–նշեց նախարարի պաշտոնակատարը։ Ուղիղ ֆինանսավորման օրինակ  նա համարեց «խելացի գոմերի» ծրագիրը։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ շեշտակի դրական փոփոխություն է ապահովագրության ինստիտուտի ներդրումը՝ հավելելով, որ այս տարվա պիլոտային ծրագրում 6 մարզ է ներգրավված։

«Քայլեր են կատարվում նաեւ բնական աղետներից պաշտպանելու համար: Պետք է խուսափել բերքի կորուստներից, հետեւաբար պետք է կիրառել բարձր տեխնոլոգիաներ՝ ցանցեր, հակակարկտային կայանների ցանցերը պետք է ուսումնասիրել։ Իրականում, մեզ համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս»,- եզրափակեց Գեղամ Գեւորգյանը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →