Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք «Սպայկային». Գեղամ Գեւորգյան

Ֆինանսական խնդիրների դեպքում Գյուղատնտեսության նախարարությունը կօժանդակի «Սպայկա» ընկերությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

««Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ, մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե «Սպայկային», թե մյուս ընկերություններին, դրա համար ունենք հատուկ ծրագիր եւ ֆինանսական ռեսուրսներ։ Այնպես որ կարծում եմ այդ ֆինասական ռեսուրսների խնդիրը չպետք է ունենանք»,–ասաց նա։ 

«Սպայկայի»» կողմից արտահանվող պտուղ–բանջարեղենի ծավալի մասով նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն կազմում է  արտահանվող հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը. «Բայց դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն: Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողներ, խրախուսում ենք նրանց մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որովհետեւ դրա կարիքը ունենք»:

Նրա խոսքով՝ արտահանման շուկայում «Սպայկա» ընկերության տեղը գրավելու խնդիր չկա, խոսքը շուկայում առկա բացը լրացնելու մասին է։

«Մենք բոլոր արտահանողների հետ աշխատում ենք թե հիմա, թե դրանից առաջ եւ թե ապագայում շարունակելու ենք աշխատանքը բոլորի հետ, թե արտահանողների թե վերամշակողների հետ, որովհետեւ վարչապետը տարվա սկզբից գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների  վերաբերյալ հանձնարարական էր իջեցրել, եւ մենք անընդհատ թվեր ենք հրապարակում, թե ինչի պահանջարկ կա, եւ թե վերամշակողները ինչ պահանջարկ ենք ներկայացրել»,–հավելեց Գեղամ Գեւորգյանը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →