Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ինչպես ավելացնել հարկային մուտքերը. Իտալացի մասնագետն իր երկրի փորձն է փոխանցել ՊԵԿ-ին

Փետրվարի 6-8-ը Երեւանում կայացել են Հարկային տեսուչներ առանց սահմանների (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax  Audit Unit) ղեկավար՝ Վիտո Ֆուրնարիի հետ:

Ծրագիրը Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի եւ Տնտեսական համագործակցության եւ Զարգացման կազմակերպության համատեղ իրականացվող գործնական նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։

Այն հնարավորություն է տալիս փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքները եւ հմտությունները հարկային մարմնին անմիջապես ստուգումների իրականացման ժամանակ՝ «սովորել իրագործելով (learning by doing)» կարգախոսով: Բացի ակնկալվող ստուգման կարողությունների որակի բարձացումից, նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի նաեւ հարկային մուտքերի ավելացմանը, հարկ վճարողների վստահության բարձրացմանը եւ հարկային օրինապահության ամրապնդմանը։

Ի տարբերություն միջազգային տեխնիկական աջակցության այլ ծրագրերի, վերջինս լրացնում է բացը տեսության եւ պրակտիկայի միջեւ՝ զբաղեցնելով առաջնային դիրք տեխնիկական աջակցության ոլորտում, մասնավորապես զարգացող երկրների հարկային մարմինների ստուգման կարողությունների զարգացման գործում։

Երկօրյա այցի շրջանակում փորձագետը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանի, Ռուստամ Բադասյանի եւ այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցչի այցելությունը նախապատրաստական քայլ է՝ ծրագրի շրջանակում համագործակցություն հաստատելու եւ այն հետագայում հուշագրի տեսքով ամրագրելու համար: Այդ նպատակով փետրվարի 26-ից 28-ը նախատեսվում է ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետության հարկային մարմին՝ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների ներդրման, ստուգման կարողությունների ընդլայնման եւ զարգացման, քննչական մարմինների կարողությունների հզորացման ոլորտներում փոխհամագործակցության հաստատման համար:

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի ղեկավարի եւ այլ պաշտոնատար անձանց միջեւ, որի արդունքում նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրումը: Փաստաթուղթը կներկայացվի ՏՀԶԿ քարտուղարություն, ինչն էլ պաշտոնապես կհանդիսանա ծրագրի մեկնարկ:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →