Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հիմնանորոգվել է Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածը

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրիշրջանակներում 2018թ. ՀՀ պետական բյուջեից նախարարությանը տրամադրվածմիջոցների շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման
միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Մինչև նորոգումը 5կմ երկարությամբ այս ճանապարհն ամբողջությամբ քայքայված
էր, ցանցային ճաքերն ու փոսերը կանոնավոր երթևեկության հետ անհամատեղելի
էին։

Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե
պատվածքի վերաօգտագործում՝ սառը վերամշակման եղանակով, ինչի վրա էլ երկշերտ
ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։

Իրականացվել են նաև կողնակների, իջատեղերի, մուտքերի կառուցման,
ճանապարհային նշանների, արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման
աշխատանքներ, կատարվել են գծանշումներ։

Ճանապարհը որակով և նախանշված ժամկետից շուտ հիմնանորոգել են «Կամավոր»
ընկերության ճանապարհաշինարարները:

Աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 15-ին և ավարտվել նոյեմբերի
վերջին՝ պայմանագրով նախատեսված դեկտեմբերի 15-ի փոխարեն։

Շինարարական որոշ լուծումների արդյունքում շինարարներին հաջողվել է
կատարել նաև տնտեսում. 688 մլն-ի փոխարեն ճանապարհահատվածի հիմնանորոգման
համար ծախսվել է 683 մլն դրամ։

HayNews.amскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →