Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բյուջեի գումարները պետք է վերանայվի՝ ո՞ր ուղղությամբ են փոշիացման գումարները ավելի մեծ. Ծառուկյան

Էսօր մեր կարեւորագույն  խնդիրներից է, որ մեր ժողովրդի վիճակը բարելավվի, որ վիճակը լավանա, առաջնայինը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։



«Հարկավոր է բարեփոխություն մեր երկրին։ Երկրորդը՝ բանկային համակարգն է. ասել եմ ու ասում եմ, որ սա լոմբարդային համակարգ է, հարկավոր է, որ մարդը դիմելուց այնտեղից օգտվի, ոչ թե թողածը կորցնի»,-ասաց նա:

Ըստ Ծառուկյանի՝ Հայաստանում բանկերի թիվը պետք է կրճատվի, ավելանան՝ մասնաճյուղերը. «Եթե հիմա 20–22–ն է բանկերի թիվը, թող լինի 3–4–ը։ Ո՞վ կարող է գումարներ բերել էժան տոկոսով, դա միայն վստահության շնորհիվ է։ Բանկերում մրցակցություն լինի, ամեն մեկն աշխատի տոկոսը ցածր դնի, որ հաճախորդները շատ լինեն»։



Այնուհետեւ նա ներկայացրեց կուսակցության ծրագրային  մի քանի դրույթներ՝ կապված ուսանողների հետ, որ կարմիր դիպլոմով ավարտածը չպետք է մնա փողոցում, համապատասխան աշխատանք ունենա։



Նա կոչ չարեց ձայն տալ իրենց կուսակցությանը՝ ասելով, թե քվե տան թե չտան, միեւնույն է, շարունակելու է իր գործն անել. «Կա կապեր, կա հնարավորություն, կա ընկերություն, որ կարող ենք իրոք պայմանավորվել, հարցերը կազմակերպել։ Մենք այսօր նայում ենք ըստ բյուջեի գումարների, որ այդ գումարը, նենց ոնց անձնական գումարը, ճիշտ օգտագործես, որ նպատակային ծախսվի, հաշվարկով։ Դրա համար բյուջեի գումարները պետք է վերանայվի՝ որ ուղղությամբ է փոշիացման գումարները ավելի մեծ, ավելի նպատակային օգտագործվի, որ մեր ժողովուրդը առօրյայում զգա»,–եզրափակեց ԲՀԿ առաջնորդը։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →