Այսօր՝
 
  • 14:55 – Տնտեսական տրանսֆորմացիան տեղի է ունենում... Դուխով...Նիկոլ Փաշինյան 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
  • 13:00 – Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում. Արմեն Սարգսյան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հարկային դաշտի պարզեցումը կնպաստի տնտեսության զարգացմանը. գործարարները՝ Փաշինյանին

Ներդրումային միջավայրի բարելավման, հարկային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման, տեղական արտադրողի շահերի պաշտպանության եւ այլ հարցեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ։

NEWS.am-ին կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ  գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ:



Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ՝ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն կառավարության առջեւ դրված նպատակները առանց բիզնեսի հաջողությունների իրականություն չեն դառնա և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն:



Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:

Ներդրումային միջավայրի առողջացման առումով նրանք կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ քայլերը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →