Այսօր՝
 
  • 10:31 – «Փաստ». Սյունիքի նախկին մարզպետի հայտարարագիրը՝ պատգամավոր դառնալուց հետո. ինչ է փոխվել 
  • 22:04 – Ադրբեջանն իրական սպառնալիք է Արցախի բնակչության գոյատևման համար․ ՀՀ փոխարտգործնախարար 
  • 21:39 – Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ է գումարելու 
  • 21:25 – Եվրոպան Իրանին թիկունքից է հարվածել․ Խամենեի 
  • 21:21 – Սփյուռքի գործերով հանձնակատարը ժամանակի մեծ մասը գործուղումներում կանցկացնի. Բաբկեն Տեր–Գրիգորյան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանան

Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանանPanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 350,000 աշխատող կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մյուս չաշխատող 800,000-ի մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղի կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար: Մտածում են՝ հենց աշխատեն, այդ նպաստից կզրկվեն, մարդիկ մեր երկրում հասել են այն վիճակին, որ պատրստ են իրենց կովերին մորթել, հեռուստացույց չառնել, որ ստանան այդ նպաստը», - ասել է Փաշինյանը: Ըստ նրա, 800,000 մարդ պահաջում է աշխատող 350,000-ից, որ իրենց նպաստը, աշխատավարձը, թոշակները լավացնեն, առողջապահությունն անվճար դարձնեն, ճանապարհները կառուցեն: «Ոչ ոք չի ասում՝ այս 350,000 մարդը «ճռռում է»: Մեր խնդիրն այն չէ, որ բռնենք այս մարդկանց «քամենք» այնքան, մինչև որ արտագաղթեն: Մենք պետք է արդյունք չստեղծող մարդկանց ընդգրկենք աշխատողների խմբի մեջ»- ասել է վարչապետի պաշտոնակատարը:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →